Ջրհորն ընկած տղամարդը երեք օր օգնություն է կանչել, սակայն «ուրվականի ճիչերից» վախեցած մարդիկ նրան մոտ չեն գնացել

Ջրհորն ընկած տղամարդը երեք օր օգնություն է կանչել, սակայն «ուրվականի ճիչերից» վախեցած մարդիկ նրան մոտ չեն գնացել․ ՖՈՏՈ

Միջազգային Ipress 2024-12-01 12:08:00 927
txamardy-haytnvel-e-jrhorum_CM9O1.jpg

Մի գիշեր Թաիլանդի և Մյանմայի սահմանը հսկող սահմանապահները կասկածելի ճիչեր են լսել։ Ձայնը լսվելիս է եղել կարծես ընդհատակից և որոշ ժամանակ փնտրելուց հետո սահմանապահները ջրհոր են գտել, հայտնում է noodou.com-ը։

Հենց այդ ջրհորում՝ 12 մետր խորության վրա, սահմանապահները հայտնաբերել են տղամարդու, ով հուսահատ օգնություն կանչելիս է եղել։ Փրկված տղամարդը ուժասպառ է եղել՝ բազմաթիվ կապտուկներով և ընկնելու հետևանքով կոտրված դաստակով, նրա բախտը բերել է այնքանով, որ ջրհորը չորացած է եղել։ Վերջինիս, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում բուժօգնություն են տրամադրել։

Ոստիկանները լքված ջրհորը ծածկել են կափարիչով և սկսել են հարցաքննել մոտակա գյուղի բնակիչներին։ Պարզվել է, որ գյուղացիները երեք օր շարունակ ջրհորից ճիչեր են լսել։

Դրանք հատկապես գիշերները անհանգստացրել են բոլորին, սակայն սնահավատ մարդիկ որոշել են, որ ջրհորի մեջ բնակություն է հաստատել անհանգիստ ուրվական, և այդ պատճառով նրանք վախից չեն համարձակվել գնալ և ստուգել, թե ով է այդքան հուսահատ գոռում։

Поделиться
Класс
Send
img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են