Ռուսաստանում տարօրինակ բան է կատարվում՝ Պուտինին մեղադրում են դավաճանության մեջ

Ռուսաստանում տարօրինակ բան է կատարվում՝ Պուտինին մեղադրում են դավաճանության մեջ

Քաղաքական Ipress 2022-09-10 13:57:00 1077
putin_QLFAH.jpg

Lragir.am-ը գրում է․ Ուկրաինական զորքերը հակահարձակում են իրականացնում, որի հաջողության մասին հայտարարել են ԱՄՆ պաշտպանության նախարարը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Ուկրաինայում տեղեկատվական «լռությունը» իսկական հիստերիա է առաջացնում ռուսական հարթակներում, և Ռուսաստանում տարօրինակ բան է սկսել տեղի ունենալ։

Մոսկովյան պատգամավորները, հետևելով Սանկտ Պետերբուրգում գործընկերներին, Պուտինին կոչ են արել հրաժարական տալ։ «Խնդրում ենք ինքներդ Ձեզ ազատել զբաղեցրած պաշտոնից քանի որ Ձեր հայացքները, Ջեր կառավարման մոդելը անհույս հնացած են և խոչընդոտում են Ռուսաստանի և նրա մարդկային ներուժի զարգացմանը», – ՌԴ նախագահին ուղղված դիմումում նշում են Լոմոնոսովսկի շրջանի մունիցիպալ պատգամավորները:

Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի մունիցիպալ պատգամավորները Պուտինի գործողությունները պետական դավաճանություն են համարել և կոչ արել նրան հեռացնել իշխանությունից։

Սեպտեմբերի 9-ին Պուտինը անձամբ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ, «շնորհակալություն հայտնել» Արևելյան տնտեսական ֆորումի անցկացման համար և քննարկել ուկրաինական հացահատիկի արտահանումը։ Շփոթվածության աստիճանի մասին է վկայում այն ​​փաստը, որ հրապարակայնորեն չի խոսվել Ուկրաինայի մասին։ Տարօրինակ է նաև, որ Սոլովյովն ու Կիսելյովը եթեր են դուրս եկել ծեծված դեմքերով։

Մինչդեռ Խարկովի մարզի օկուպացված հատվածի Իզյումում և Կուպյանսկում խաղաղ բնակիչներին «տարհանում» են։ Այս մասին Սոլովյով LIVE-ի եթերում հայտարարել է Խարկովի մարզի ռուսամետ վարչակազմի ղեկավար Վիտալի Գանչովը։ Ավելի վաղ կանանց ու երեխաներին դուրս էին բերել Կուպյանսկից, ուղարկել Ռուսաստանի տարածք և ինքնահռչակ Լուգանսկի հանրապետություն։

Իզյումում հյուսիսից Դոնբասի վրա հարձակվող ռուսական խմբավորման շտաբն է, Կուպյանսկում Ռուսաստանի դրածո վարչակազմի նստավայրն է, որը հավակնում է կառավարել Խարկովի մարզը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը