Պուտինը նախազգուշացրել է Էրդողանին

Պուտինը նախազգուշացրել է Էրդողանին

Միջազգային Ipress 2020-11-03 21:27:00 4881
ym_JZsdG.jpg

«Ռուսաստանը ռազմական միջամտությամբ է սպառնում, եթե Ադրբեջանը հրաժարվի երկարատեւ հրադադարից Հայաստանի հետ շարունակվող հակամարտությունում: Ռուսաստանի արտգործնախարարությունը նախազգուշացրել է, որ «Ռուսաստանը [Հայաստանին] կտրամադրի ամբողջ անհրաժեշտ օգնությունը, եթե բախումները տեղափոխվեն հենց դրա տարածք»,- գրում է Թոմ Ռոգանը Washington Examiner-ում:

«Մինչ այժմ Ռուսաստանը պասիվ դեր էր խաղում: Վլադիմիր Պուտինի կառավարությունը փորձել է կայուն զինադադարի հասնել` այդ գործում աշխատելով Եվրամիության եւ Վաշինգտոնի հետ: Ցավոք, այդ զինադադարներից ոչ մեկը մեկ ժամից ավել չի ձգվել: Ռուսաստանի նոր հայտարարությունը նպատակ ունի փոխել այդ հավասարումը` Թուրքիայի վրա հատուկ շեշտադրումով:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, առաջնորդվելով Հայաստանի հանդեպ հին ատելությամբ եւ իսլամիստական ​​կայսերական ղեկավարության նարատիվն առաջ տանելու ցանկությամբ, սատարում է Ադրբեջանի ռազմական ջանքերին: Ռազմական գործողությունների բռնկումից ի վեր Էրդողանն ուղղակի եւ անուղղակի ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, այդ թվում` հետախուզությամբ, անօդաչու թռչող սարքերոց, զենքով եւ վարձկանների տեղակայմամբ:

Երբ հրադադարի մասին բանակցություններ էին ընթանում, Էրդողանը ճնշում էր գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի այն շարունակի ռազմական գործողությունները եւ ուժեղացնի ճնշումը Հայաստանի վրա: Դա կանխեց իրավիճակի կայունացումը տեղում եւ քաղաքացիական բնակչության տառապանքների աճի հանգեցրեց:

Թուրքական այդ համառությունը զայրացրեց Պուտինին: Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ եւ չի ցանկանում, որպեսզի իր հարավային սահմանին անվերահսկելի պատերազմ մղվի: Իր դժգոհությունն արտահայտելով` Պուտինը նախորդ շաբաթ ռուսական օդուժին հրամայեց ռմբակոծել թուրք զինյալների դիրքերը Սիրիայում: Տասնյակ զինյալներ զոհվեցին: Դա ուղերձ էր. շարունակեք բորբոքել հակամարտությունը, եւ ես ձեզ կստիպեմ վճարել դրա համար: Մոսկվայի վերջին նախազգուշացումը ռազմական միջամտության մասին ի աջակցություն Հայաստանին  Էրդողանին ուղղված ազդանշան էր կարմիր գծի մասին:

Ըստ էության, Պուտինն ասում է, որ եթե Թուրքիան չդադարեցնի հակամարտության հրահրումը, Ռուսաստանը կստիպի Էրդողանին ներքեւ գլորվել: Պուտինը, հավանաբար նախորդ փորձից ելնելով, ակնկալում է, որ Էրդողանը կնկատի իր զայրույթը եւ կնահանջի:

Ինչ վերաբերում է վճռական պահին, ապա Թուրքիայի ղեկավարը Ռուսաստանի ղեկավարի հետ կոնֆլիկտի մեջ չմտնելու ցանկություն ցուցադրեց: Կամ Էրդողանը կսատարի լուրջ հրադադարի ռեժիմին, կամ լոկալ հակամարտությունը նոր միջազգային երանգ կստանա: Հաշվի առնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, հուսանք, որ դա առաջին տարբերակն է»:

 

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21273

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13584

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9303

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3228

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2355

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1287

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 1143

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 720

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Հասարակական 504

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 504

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան