Պուտինը բացատրել է՝ ինչու են Ժիրինովսկու «մարգարեություններն» իրականանում

Պուտինը բացատրել է՝ ինչու են Ժիրինովսկու «մարգարեություններն» իրականանում

Քաղաքական Ipress 2022-07-08 16:53:00 2031
jirinovski-putin_sYp-w.jpg

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և առաջին նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին պարզապես ականավոր քաղաքական գործիչ չէր, նրա «մարգարեությունները» հիմնված էին գիտելիքների և իրավիճակի իմացության վրա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Վլադիմիր Վոլֆովիչը պարզապես ականավոր քաղաքական գործիչ չէր մեր երկրում, այլ նաև շատ բազմակողմանի զարգացած, մեծ, խորը գիտելիքներով անձնավորություն։ Դա է պատճառը, որ նրա որոշ մարգարեություններ իրականանում են։ Դրանք օդից չեն,հիմնված չեն ինչ-որ խաղաքարտերի վրա, այլ գիտելիքների, իրավիճակի զարգացման, այդ իրավիճակների զարգացման հեռանկարների վրա»,- ասել է Պուտինը։

Նախագահը նշել է, որ ամենակարևորն այն է, որ Ժիրինովսկին հայրենասեր էր, և նրա ողջ գործունեությունը հիմնված էր հենց այդ հայրենասիրության վրա։

Ժիրինովսկին մահացել է ապրիլի 6-ին ծանր և երկարատև հիվանդությունից հետո։

Նշենք, որ նախկինում Ժիրինովսկին կանխատեսել էր Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության օրն ու ժամը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը