Հոսանքի և ջրի պլանային անջատումներն արտակարգ դրության ժամանակ կհետաձգվեն

Հոսանքի և ջրի պլանային անջատումներն արտակարգ դրության ժամանակ կհետաձգվեն

Հասարակական Ipress 2020-03-21 19:17:00 678
fo_SVuGd.jpg

Այսօր ՀՀ կառավարությունում հրավիրված ճեպազրույցի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն ասաց, որ արտակարգ դրության ժամանակ էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման պլանային անջատումները կաշխատեն հետաձգել

։



«Հայաստանի Էլցանցերը» և «Վեոլիա ջուրը» մշտական կապի մեջ են Երևանի քաղաքապետարանի հետ։

Քաղաքապետարանը նրանց հետ կպայմանավորվի, որ ժամանակավոր հետաձգեն պլանային աշխատանքները, և ջուրն ու լույսը անջատեն միայն վթարի դեպքում` հաշվի առնելով, որ կոմունալ ծառայությունների անխափան աշխատանքը հիմա առավել քան անհրաժեշտ է

Փոխքաղաքապետն ընդգծեց, որ հատուկ ուշադրություն է դարձվում հիվանդանոցներին, որտեղ ջուր և լույս պետք է լինի առանց մեկ րոպե դադարի։

«Քաղաքապետարանի և կոմունալ ծառայությունների աշխատակիցներն այս խնդիրը լուծում են, ինչի համար ես անկեղծորեն ուզում են նրանց շնորհակալություն հայտնել։ Նրանցից է կախված հարյուր հազար բնակիչների առողջությունը, և նրանք պատվով կատարում են իրենց աշխատանքը»,–ավելացրեց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում, ինչպես մի շարք այլ երկրներում, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կտևի մեկ ամիս` մարտի 16–ից ապրիլի 14-ը։ Սահմանափակվել է երկիր մուտքն ու ելքը, Երևանում և մյուս քաղաքներում ագելվել են հանրային միջոցառումները, սեփականատերերի նախաձեռնությամբ փակվել են մի շարք ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (բացի պարենայինից)։ Փակ են նաև ուսումնական և մշակութային հաստատությունները։



 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը