Նոր մանրամասներ՝ երեկ Երևանում դետեկտիվ ժանրի հետապնդումից. պարզվել է պարեկների կողմից հետապնդվողի ինքնությունը

Նոր մանրամասներ՝ երեկ Երևանում դետեկտիվ ժանրի հետապնդումից. պարզվել է պարեկների կողմից հետապնդվողի ինքնությունը

Հասարակական Ipress 2024-06-24 11:37:00 720
artakarg-depq_Frd81.jpg

Երեկ՝ հունիսի 23-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետ՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Ռոման Մախմուդյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկների հետ՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, պարզել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, ով Արին Բերդի փողոցում չէր ենթարկվել պարեկների օրինական «կանգառ» հրամանին, դիմել էր փախուստի՝ հարվածելով պարեկային ծառայության ավտոմեքենային, ապա մոտ 5 կմ պարեկների կողմից հետապնդվելուց հետո Մանթաշյան 41 հասցեի դիմաց բախվել էր «Opel» մակնիշի ավտոմեքենային:

Իրավապահները պարզել են, որ «Nissan»-ը վարել է Երևանի բնակիչ 23-ամյա Էմիլ Մարկոսյանը, ով նախ բերման էր ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից նրան այնուհետև տեղափոխել էին ոստիկանության Էրեբունու բաժին, իսկ այնտեղից էլ նրան ներկայացրել էին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է:

Երեկ՝ Արին Բերդի և Մանթաշյան փողոցներում ՀԿԳ ավագ քննիչ Հ. Պետրոսյանի գլխավորությամբ իրականացվեց դեպքի վայրի զննություն, որին մասնակցում էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Արտակ Մխոյանը, Վահե Ստեփանյանը, իսկ մինչ քննչական խմբի դեպքի վայր ժամանելը՝ տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Արտակ Սարգսյանն ու Աշոտ Մինասյանը:

Դեպքի վայրում լրացուցիչ զննության արդյունքում իրավապահները հայտնաբերել էին 3-րդ կրակված պարկուճը:
Քննիչի հանձնարարականով՝ վթարված «Nissan»-ը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 23-ին դետեկտիվ ժանրի հետապնդում և կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկը կասկածանքով Արին Բերդի փողոցում փորձել էր կանգնեցնել «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան, սակայն վարորդը չէր ենթարկվել պարեկի օրինական կանգառ հրահանգին, դիմել էր փախուստի՝ հարվածելով պարեկային ծառայության ավտոմեքենային։

Պարեկները, տեսնելով որ նա չի ենթարկվում և դիմել է փախուստի, հետապնդել էին մինչև Մանթաշյան փողոց, որտեղ 41 շենքի մոտ «Nissan Teana»-ն բախվել էր «Opel» մակնիշի ավտոմեքենային։

Հետապնդման ընթացքում պարեկի կողմից կրակոց էր արձակվել «Nissan Teana»-ի առջևի ձախ անվադողի վրա, իսկ երբ «Nissan»-ը բախվել էր պարեկային ավտոմեքենային ավտոմեքենայի, անվտանգության բարձիկը բացվել էր, ինչի պատճառով էլ 1 կամ 2 պարեկ տեղափոխվել էին հիվանդանոց։

Արին Բերդի փողոցում էլ հայտնաբերվել էր կրակված 2 պարկուճ։ 

Նշված վայր էին ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։

Արդեն Մանթաշյան փողոցում պարեկների հաջողվել էր վնասազերծել «Nissan»-ի վարորդին ու տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանն ու նույն գնդի 2-րդ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանը։

Օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության թիվ 61 խումբը տեղում օգնություն էր ցուցաբերել նաև վթարված «Opel»-ի վարորդին։

Տարածքը սահմանազատել էին ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները և հավանաբար սպասում էին, որպեսզի դեպքի վայր ժամանի քննչական խումբը։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։

Ժամանել էին նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վիրավորներին, մինչև շտապօգնության ժամանումը, տեղում օգնություն են ցուցաբերել Մանթաշյան 41 հասցեում գործող խմորեղենի արտադրամասի աշխատակիցները։

SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել ավտովթարը, որն արձանագրել է տեսախցիկը։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել