Պանդեմիայի պայմաններում պատերազմելն անհնար եմ համարում

Պանդեմիայի պայմաններում պատերազմելն անհնար եմ համարում

Հասարակական Ipress 2020-04-12 20:13:00 360
gd_kzBh7.jpg

«Պանդեմիան ունենալու է՝ ինչպես տնտեսական, այնպես էլ՝ լուրջ քաղաքական հետևանքներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքական վերլուծաբան Սոսո Ցինցաձեն՝ անդրադառնալով տարածաշրջանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված իրավիճակին։

Ցինցաձեն ասաց, որ, ի տարբերություն Իրանի, որտեղ կորոնավիրուսային հիվանդությունը ներթափանցել է ամիսներ առաջ և ներկայումս տարածման պիկային փուլը ետևում է մնացել, Վրաստանը, Հայաստանն, Ադրբեջանն ու Թուրքիան նոր են սկսում առերեսվել հիվանդության տարածման բարդ փուլին,  և տպավորություն է, որ դժվարությունները դեռ առջևում են։

Ըստ վերլուծաբանի՝ դեպքերն այստեղ նոր են սկսվում լայն տարածում գտնել, ուստի շատ կարևոր է  իրավիճակի կառավարումը։

«Բոլոր երկրներում կամ իշխանություններն իրենք են խոստովանում, կամ ցուցանիշներն ու այլ տեղեկություններն են ցույց տալիս, որ իրավիճակն անվերահսկելի է դառնում, որը լի է առաջին հերթին՝ տնտեսական, ինչպես նաև քաղաքական մարտահրավերներով։

Կարծում եմ՝ տնտեսության մասին շատ  է խոսվում, բոլորն են հասկանում, որ ողջ աշխարհի համար  է բարդ փուլ սկսվելու կորոնավիրուսի դեմ պայքարից հետո,  որոշ տնտեսագետներ համաշխարհային ճգնաժամ են կանխատեսում, ոմանք կարծում են, որ բանը դրան չի հասնի։

Այդուամենայնիվ,  մենք այսօր չգիտենք, թե երբ կնահանջի այս հիվանդությունը և դեռ ինչ հետևանքներ կթողնի մեր ապագա կյանքի՝ տնտեսական վիճակի վրա։ Պարզից էլ պարզ է, որ   բարդ փուլ է սկսվում մեր երկրների համար, սակայն  մեր երկրներում հետագա քաղաքական իրադրությունը կախված է լինելու նրանից, թե իշխանություններն ինչպես կկարողանան հաղթահարել  ճգնաժամը, կարծում եմ՝ սա փորձություն է բոլոր իշխանությունների համար, և ժողովուրդները դրանք գնահատելու են այս փուլից հետո և բոլոր քայլերին արձագանքելու են այս ամենից հետո։

Բնականաբար, մենք հասկանում ենք նաև, որ սա անխուսափելի իրավիճակ է՝ անխուսափելի հետևանքներով, բայց ինչպես ցույց է տվել աշխարհի պատմությունը, շատ իշխանությունների քաղաքական ապագան են կանխորոշել նման էպիդեմիկ և ծանր իրավիճակները, քանի որ ոչ բոլոր ղեկավարներն են կարողանում կողմնորոշվել կամ արդար, մարդասիրական որոշումներ կայացնել։ Ինչ խոսք, պատասխանատվությունը միայն իշխանություններինը չէ, նաև ընդդիմությանը, և ընդդիմությունների պետականամետ դիրքորոշումն է այս փուլում գնահատվելու։

Սա  բարդ փուլ է նաև միջազգային հարաբերությունների համար, քանի որ միջազգային օրակարգը մինչև պանդեմիան բավականին լարված էր, հիմա աշխարհում կարծես «հրադադար» է հայտարարված, բայց չէ՞ որ դա այդքան էլ այդպես չէ իրականում, և  կան երկրներ, գերտերություններ, որոնք փորձում են դիվիդենտներ քաղել ստեղծված իրավիճակից, օգնություններ ուղարկել։ Բայց կարծում եմ, որ սա որևէ կերպ չի փոխելու այն աշխարհակարգը, որը կար մինչև պանդեմիան, թեև պանդեմիան իր հերթին՝ փոխելու է աշխարհակարգը, բայց ոչ օգնություն ուղարկող երկրների օգտին»,- ասաց Սոսո Ցինցաձեն։

Անդրադառնալով հակամարտությունների գոտիներում հնարավոր զարգացումներին՝ Ցինցաձեն ասաց, որ պանդեմիայից առաջ աշխարհի ամենաթեժ կետն Իդլիբում էր, որտեղ բախվում էին աշխարհի գերտերությունները և որտեղ իրավիճակը ևս թուլացավ էապես։

«Սա ի՞նչ է նշանակում, որ հնարավոր չէր շարունակել պատերազմն այնպես, ինչպես դա անցյալում էր, քանի որ սա այլ բնույթի մարտահրավեր է և ազդում է նաև պատերազմական ծրագրերի վրա, ուստի չեմ կարծում, որ այս փուլում նման զարգացումներ հնարավոր են, դա տեխնիկապես անհնար է։ Ես դա հնարավոր չեմ համարում»,- նման կարծիք հայտնեց Ցինցաձեն։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը