«Պայման է դրվել, որ Փաշինյանը ներկայանա Բաքու և այնտեղ ստորագրի խաղաղության պայմանագիրը»․ Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)

«Պայման է դրվել, որ Փաշինյանը ներկայանա Բաքու և այնտեղ ստորագրի խաղաղության պայմանագիրը»․ Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)

Քաղաքական Ipress 2025-03-20 23:47:00 1392
img9036_Dw8CX.jpeg

«Իմ տեղեկություններով՝ պայման է դրվել, որ Նիկոլ Փաշինյանը ներկայանա Բաքու և այնտեղ ստորագրի խաղաղության պայմանագիրը»,- «Նյուզ»-ի հետ զրույցում նշել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Նրա կարծիքով՝ Ադրբեջանը պահանջում է Փաշինյանի այցը Բաքու ոչ միայն նրան անձամբ նվաստացնելու, այլև Հայաստանի վերջնական կապիտուլյացիային հասնելու համար։

«Փաշինյանը Ռուսաստանի միջոցով փորձեց ապահովել, որ փաստաթուղթը ստորագրվի Մոսկվայում, ուր Ալիևը նույնպես կգնա մայիսի 9-ին։ Ռուսաստանի համար սա մեծ նվեր կլիներ, քանի որ թելադրողի դերը կունենար այն երկիրը, որտեղ ստորագրվում է փաստաթուղթը։ Հենց այդ նպատակով էլ Մատվիենկոն Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցից հետո մեկնեց Բաքու՝ ուսումնասիրելու՝ արդյոք Ադրբեջանը կհամաձայնի՞ դրան, թե՞ ոչ»,- նշեց Կիվիրյանը։

Նրա դիտարկմամբ՝ Երևանի և Բաքվի միջև ոչ մի բանակցություն չի եղել, Հայաստանը համաձայնել է Ադրբեջանի բոլոր պահանջներին՝ հետևողականորեն կատարելով բոլոր կետերը։ Միևնույն ժամանակ, Բաքուն ոչ մի առաջարկ չի ընդունել, քանի որ Հայաստանին թույլ է համարում և վստահ է, որ Փաշինյանի օրոք կարող է առավելագույնը պոկել։

«Բայց եթե Ալիևը հայտարարի, որ այլևս չի ցանկանում բանակցել Փաշինյանի հետ, ապա գերտերությունները օրերի ընթացքում նրան կհեռացնեն, քանի որ այս պահին մեր տարածաշրջանում էսկալացիա ոչ մեկին պետք չէ։

Ադրբեջանը դա շատ լավ հասկանում է․․․ Ադրբեջանին խաղաղություն պետք չէ, ուստի չի շտապում ստորագրել համաձայնագրի նույնիսկ իր համար ցանկալի տարբերակը»,- ընդգծեց վերլուծաբանը։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ