ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ, որպեսզի ավիաընկերությունը պատասխանատվություն կրի. Ահազանգ

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ, որպեսզի ավիաընկերությունը պատասխանատվություն կրի. Ահազանգ

Հասարակական Ipress 2022-07-09 17:07:00 6294
aviaynkerutyun_DEX6c.jpg

Նվարդ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել . «Հրավիրում եմ լրագրող և, ընդհանրապես, բոլոր ընկերներիս ուշադրությունը

Երկրորդ օրն է, ինչ հետաձգվում է Քիշինև-Երևան չվերթը, իսկ ժամ առաջ ընդհանրապես այն չեղարկվեց: Թռիչքն իրականացնում է FLY ONE ARMENIA ընկերությունը (Арам Ананян):

Երկու օրվա ընթացքում Քիշինևի օդանավակայանում հավաքվել են հարյուրավոր մարդիկ, որոնց որևէ կերպ աջակցություն չի տրամադրվել և չի տրամադրվում, անգամ մեկ շիշ ջուր: Երեխաների մասին էլ չեմ խոսում: Մարդիկ ինչպես կարող են հոգում են իրենց կարիքները: Նրանց թվում է նաև եղբայրս՝ Խաչիկ Հարությունյանը:

Հարցին դեռևս որևէ պարզաբանում չեն տվել, հեռախոսազանգերին չեն պատասխանում: Ինչպես երևում է իրենց ֆեյսբուքյան էջի մեկնաբանություններից, նույն խնդրի առաջ են և մյուս ուղղություններով թռչող մարդիկ:

Խնդրում եմ, եկե՛ք միասին տարածենք այս ինֆորմացիան:

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ, որպեսզի ավիաընկերությունը պատասխանատվություն կրի, և մարդկանց առնվազն պատշաճ կերպով տեղավորի հյուրանոցում, ապահովի սնունդով, մինչ հարցին լուծում կտրվի: Օդանավակայանում կազմակերպվել է ստորագրահավաք և բողոքի ձայն բարձրացվել:
Եկե՜ք միահամուռ կերպով աջակցենք մարդկանց:

ԿԻՑ

ՀՀ Ավիացիայի մասին օրենք

Հոդված 63.

Փոխադրողի պատասխանատվությունը
….«
4. Փոխադրողը պարտավոր է իր կողմից իրականացվող չվերթի՝ ուղևորի փոխադրման տոմսով նախատեսված ժամից ուշացման դեպքում հոգալ ուղևորների կարիքները սկսած`
1) 2 ժամից` սնունդով.
2) 4 ժամից` հաղորդակցության միջոցներով և հնարավորություններով.
3) 8 ժամից` կացարանով:
Սա ՀՀ օրենքով առնվազն պահանջն է, սակայն ՀՀ մասնակցությամբ միջազգային պայմանագրերի, ինչպես նաև ինքնաթիռի գրանցման երկրի (Մոլդովա) օրենսդրությամբ նաև նախատեսված է նյութական փոխհատուցում 3 ժամից ավել հետաձգման /չեղարկման դեպքում:

Տուրիզմի Հայկական Ֆեդերացիա, Հայկական Ավիացիա, Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը