Չեղարկվում ու հետաձգվում են մի շարք թռիչքներ:
Այս մասին հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանը:
«Երեկ և այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում չեղարկվել և հետաձգվել են մի շարք չվերթեր, որոնք պայմանավորված են խիտ մառախուղով:
Չվացուցակում տեղի ունեցող փոփոխություններին խնդրում ենք հետևել կայքում և հավելվածում»,- ասված է հաղորդագրության մեջ: