Ըստ ամիսների վճարվող ուսման վարձերի վճարումն հետաձգվում է մեկ ամսով. ԵՊԲՀ ռեկտոր

Ըստ ամիսների վճարվող ուսման վարձերի վճարումն հետաձգվում է մեկ ամսով. ԵՊԲՀ ռեկտոր

Հասարակական Ipress 2020-03-20 21:27:00 924
gdd_p945Z.jpg

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի՛ ուսանողներ և կուրսանտներ Համալսարանի գիտական խորհրդի ընդունած որոշմամբ.

1. Մինչև արտակարգ դրության ավարտը՝ դադարեցված է Համալսարանի կրթական գործունեությամբ պայմանավորված առկա աշխատանքները և դասընթացները Համալսարանի տարածքում, համալսարանական հիվանդանոցներում, Համալսարանի հետ համագործակցող բժշկական հաստատություններում և այլ կազմակերպություններում:

 

2. Համալսարանի ուսանողների համար սահմանվում է արձակուրդային շրջան՝ 16.03.2020-14.04.2020թ.-ը (ամառային արձակուրդի մի հատվածը): 1-3-րդ կուրսորում դասընթացները կվերսկսվեն 15.04.2020թ.-ից, իսկ 4-6-րդ կուրսերում՝ 20.04.2020թ.-ից: Դասերի մեկամսյա հետաձգման դեպքում ուսումնական գործընթացը՝ ներառյալ ատեստավորումները, իրականացվելու են համաձայն համալսարանում գործող համապատասխան կարգերի:

3. Արտակարգ իրավիճակի հնարավոր երկարացման դեպքում համալսարանի բոլոր ամբիոնները կանցնեն առցանց ռեժիմով՝ ,,ZOOM’’ հարթակով դասերի անցկացմանը: Ելնելով վերոնշյալից՝ բոլոր ուսանողները պետք է պատրաստ լինեն առցանց դասընթացների՝ ներբեռնելով համապատասխան ծրագիրը՝ zoom.us կայքից: Առցանց դասավանդման ներդրման դեպքում կներկայացվի ամբողջ ուսումնական գործընթացի վերաբերյալ մշակված համապատասխան տեղեկատվությունը:

4. Դասերի մեկամսյա հետաձգմամբ պայմանավորված՝ 4-6 -րդ կուրսերի նոր դասացուցակը, մինչև դասերի մեկնարկը կտեղադրվի համալսարանական կայքում՝ ysmu.am, իսկ 1-3-րդ կուրսերը կշարունակեն նույն դասացուցակով (կոտորակային դասերի դեպքում՝ համարիչով):

5. Ըստ ամիսների վճարվող ուսման վարձերի վճարումն հետաձգվում է մեկ ամսով՝ վերջին վճարումը սահմանելով 25.06.2020թ.-ը:

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը