Ուշագրավ իրադարձություն Երևանում

Ուշագրավ իրադարձություն Երևանում

Հասարակական Ipress 2024-12-19 10:07:00 267
ushagrav-iradarcutyun_Wfdcm.jpg

«Փաստ» օրաթերթը գրում է. Հաճախ է խոսվում այն մասին, որ զբոսաշրջության ոլորտում Հայաստանն ունի մեծ պոտենցիալ, սակայն դա լիարժեք չի օգտագործվում: Մասնագետները պարբերաբար բարձրաձայնում են ոչ միայն սպասարկման ոլորտի, ենթակառուցվածքների զարգացման, այլև Հայաստանի զբոսաշրջային գոտիներն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու, մատուցելու անհրաժեշտությունը: Այս ամենի համար կարևորվում է նաև համագործակցության շրջանակների ընդլայնումը տարբեր միջազգային բրենդների հետ:

Օրերս պայմանագիր է ստորագրվել «Մոդեռն Գրուպ» ընկերության և աշխարհում հայտնի զբոսաշրջային ընկերություններից մեկի՝ ֆրանսիական Accor հյուրանոցային խմբի միջև, ըստ որի, 2026 թ. Ծաղկաձորում կգործի Novotel Living ապրանքանիշի հյուրանոցը:

Այս իրադարձությունը տեղի է ունեցել Մատենադարանում կայացած «Yerevan International Hospitality Forum 2024. գլոբալ գաղափարներ հյուրանոցային բիզնեսի համար Հայաստանում» խորագրով ֆորումի ժամանակ, որը նշանակալի իրադարձություն է համարվում՝ ուղղված հյուրընկալության շուկայում Հայաստանի դիրքերի ամրապնդմանը, ներդրումների ներգրավմանը և ռազմավարական գործընկերությունների զարգացմանը: Ֆորումը նախաձեռնել են Stone Development և Enterprise Armenia ընկերությունները՝ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի աջակցությամբ:

Այն տպավորիչ է եղել ոչ միայն մասնակիցների թվով, քննարկված թեմաների արդիականությամբ, այլև միջազգային գործընկերների մասնակցությամբ ու խոսնակների ներկայացուցչականությամբ: Մասնավորաբար, խոսնակների թվում են եղել Accor S.A.-ի, Hilton Worldwide Holdings Inc.-ի, InterContinental Hotels Group-ի, Marriott International Inc.-ի, Radisson Hotel Group-ի պես խոշորագույն միջազգային հյուրանոցային ցանցերի թոփ մենեջերները:

Հավելենք, որ ֆորումի ժամանակ ստորագրվել են համագործակցության ևս մի քանի այլ պայմանագրեր, որոնց համաձայն, Հայաստանում կլինեն ուղղակի և անուղղակի ներդրումներ, զբոսաշրջային գոտիները կդառնան ավելի ճանաչելի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել