«Ան-2» ինքնաթիռը, որում եղել են տասը դեսանտային և երկու երեխա, կոշտ վայրէջք է կատարել Հյուսիսային Օսիայի Պրիգորոդնի շրջանում: Ինքնաթիռը օդ է բարձրացել DOSAAF օդանավակայանից։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օդաչուն ինքնուրույն կապ է հաստատել փրկարար ծառայության հետ և խոսել կատարվածի մասին, սակայն չի կարողացել նշել վայրէջքի վայրը:
Ավելի ուշ պարզվել է, որ այն գտնվում է Մայրամադաղ և Քոբան բնակավայրերի միջև։
Նախնական տվյալներով տուժել է 6 մարդ։
