Որ դեպքում քաղաքացին կարող է չվճարել երթևեկության համար

Որ դեպքում քաղաքացին կարող է չվճարել երթևեկության համար

Հասարակական Ipress 2024-11-20 10:25:00 747
erb-karox-eq-chvcharel-transportum_fBP3T.jpg

«Ավտոբուսում դրված վճարային համակարգի անսարքության դեպքում քաղաքացին իրավունք է ունենալու չվճարել ուղեվարձը»,-այս մասին Iravaban.net-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից։

Ավելի վաղ հայտնել էինք, նոյեմբերի 1-ից MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։

Այս մասին հայտարարություն էր տարածել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Քաղաքապետարանի փոխանցմամբ՝  փոփոխության նպատակը նախևառաջ հնարավոր ստվերային շրջանառությունը կանխելն է, այդպիսով՝ վարորդներին իրենց հիմնական գործից չշեղելը, ինչպես նաև հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին անցում կատարելուն նախապատրաստվելը։ Ըստ այդմ՝ վարորդները ուղևորներից առձեռն գումար չեն վերցնելու և մանրը չեն վերադարձնելու։

Որոշ ճշտումներ կատարելու նպատակով հարցմամբ դիմել էինք Երևանի քաղաքապետարանին։ Եղել են դեպքեր, երբ քաղաքացիները ավտոբուսներում հանդիպել են անսարք վճարային համակարգերի, քաղաքապետարանից ցանկացել էինք պարզել՝ ինչպե՞ս է կարգավորվում որոշ ավտոբուսներում հանդիպող նշված խնդիրը։

Մեզ հայտնել են, որ խնդիրը կարգավորվում է հեռավար սպասարկման միջոցով, որոշ դեպքերում ավտոբուսի պարկ վերադառնալուն պես։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը