Որքան կարժենա Թագուհու մահը Բրիտանիայի տնտեսության վրա

Որքան կարժենա Թագուհու մահը Բրիտանիայի տնտեսության վրա

Միջազգային Ipress 2022-09-09 00:49:00 762
elizabet-2_l4Mqo.jpg

Լրագրող Հասմիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Մի քանի ամիս առաջ, երբ կրկին լուրեր էին տարածվել Եղիսաբեթ 2-ի առողջական վիճակի վատթարացման մասին, տնտեսագետները հաշվարկել էին, թե Թագուհու մահն ինչ կարժենա Մեծ Բրիտանիայի համար:

Բացի բարոյական հսկայական վնասից, որը կապրի բրիտանացի ժողովուրդը, որովհետև Թագուհին Մեծ մոր, ապահովության և անվտանգության խորհրդանիշ էր, բրիտանական տնտեսությունը մեծ վնաս կկրի:

Ըստ բրիտանացի մասնագետների, 1.5-ից մինչև 6 մլրդ ֆունտ ստեռլինգի վնաս կկրի տնտեսությունը: ԵՎ դա դեռ չհաշված հուղարկավորության ծախսերը: Նման ահռելի ֆինանսական կորուստն առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ սգո 12 օրերի ընթացքում մահվան պահից մինչև հուղարկավորության օրը ամբողջ թագավորությունում գործարար և աշխարհիկ կյանքը կանգ կառնի:

Որոշ ժամանակով փակ կլինեն բանկերը, ֆոնդային շուկան, հեռուստաընկերություններում ժամանցի բոլոր հաղորդումները ժամանակավորապես կդադարեցվեն: Թատրոններում և համերգասրահներում նույնպես ժամանակավորապես կդադարեցվեն ժամանցային, կատակերգական ներկայացումները, համերգներն ու զվարճալի շոուները:

Դա նշանակում է, որ զվարճանքի ոլորտը կկրի հսկայական ֆինանսական կորուստներ: Թագուհու հուղարկավորության օրը կհայտարարվի ոչ աշխատանքային օր, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան հրաժեշտ տալ: Հրատապ կարգով կփոխվի միապետի դիմանկարը բոլոր թղթադրամների և մետաղադրամների վրա:

Ըստ վիճակագրության թագուհու հուղարկավորության արարողությանը կհետևի 3 միլիարդ մարդ:

Ըստ կարգի, Բուքինգհեմյան պալատը հուղարկավորության համար կպատվիրի 2 միլիոն հատ վարդ սրահը զարդարելու համար:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը