Ովքեր են դեմ և ովքեր կողմ Բագրատ սրբազանին

Ովքեր են դեմ և ովքեր կողմ Բագրատ սրբազանին

Հասարակական Ipress 2024-05-21 11:56:00 888
bagrat-srbazan_J0g8r.jpg

Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը շարունակվում է։ Այս ընթացքում բազմաթիվ կուսակցություններ, միավորներ իրենց աջակցությունն են հայտնել սրբազանին ու շարժմանը։ Կան նաեւ ուժեր, որոնք դեռ դիրքորոշում չեն հայտնել։ «Հրապարակը» փորձեց մի քանի ոչ շատ հայտնի կուսակցություններից ճշտել, թե ինչ կարծիք ունեն շարժման մասին, միանո՞ւմ են, դե՞մ են, թե՞ դիրքորոշում չունեն։

«Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանը (Նորքի զինված խմբի ղեկավար, ում մեղադրում էին Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար) մեզ հետ զրույցում ասաց․ «Մենք` որպես կուսակցություն, մեր անդամների հետ Տավուշի պայքարի հենց առաջին օրերից եղել ենք Տավուշում, հենց այնտեղ ենք միացել մեր տավուշցի եղբայրների պայքարին, առաջին իսկ օրերից առաջամարտիկ ենք եղել եւ միանշանակ միանում ենք սրբազան պայքարին ու այս պայքարը համարում ենք հայ ժողովրդի պայքար՝ հանուն մեր հայրենիքի։ Սա մեզ համար միայն Տավուշի համար պայքար չէ, սա պայքար է հանուն հայրենիքի՝ Արցախի, Գեղարքունիքի, Սյունիքի, սա մեր ընդհանուր համահայկական պայքարն է, որից մենք անմասն չենք կարող մնալ»։

Անդրադառնալով Բագրատ սրբազանին՝ որպես շարժման առաջնորդի, Վարդանյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ որպես հետագայում ժամանակավոր կառավարության ղեկավար, որպես անձ, եւ այն օրակարգը, որի մասին խոսում է սրբազանը հրապարակայնորեն, մեզ համար, այո, ընդունելի է, եւ ժամանակն է, որ երկրում լինի մի այնպիսի կառավարություն, որն ուղղակի կկարողանա համակարգային փոփոխություններ իրականացնել եւ, ընդհանրապես, արդարություն ու ճշմարտություն բերի մեր երկրին, ուստի մեր միանշանակ աջակցությունն ենք հայտնում սրբազանին։ Վստահ եմ, որ մենք նույնպես պետք է միասնական լինենք, որպեսզի այդ օրակարգը, որի մասին խոսում է մեր սրբազան հայրը, ի կատար ածվի, եւ թույլ չտանք, որ որեւէ թերություն կամ շեղում լինի այդ օրակարգում»։

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության առաջնորդ Արման Ղուկասյանից եւս հետաքրքրվեցինք, թե ինչ դիրքորոշում ունեն սրբազան պայքարի վերաբերյալ։ «Մենք, բնականաբար, մեր եկեղեցու կողքին ենք, ինչ կապված է շարժման հետ՝ միանալ- չմիանալու առումով, ամեն դեպքում մենք կողմ ենք այն օրակարգին, որն առաջ է մղում Բագրատ սրբազանը, եւ, բնականաբար, այդ օրակարգի կողմնակիցն ենք»,- ասաց Ղուկասյանը։ Հարցրինք՝ շարժմանն անմիջական մասնակցություն ունենալո՞ւ են։ «Մենք կուսակցությունների հետ հանդիպմանը ներկա չենք եղել, հրավեր չենք ստացել, այդ ձեւաչափով մասնակցություն չենք ունեցել, իսկ ինչ վերաբերում է օրակարգին, ապա աջակցում եւ օժանդակում ենք այդ օրակարգին, բայց այն, որ մենք աջակցում ենք օրակարգին եւ մեր եկեղեցու կողքին ենք, չի նշանակում, որ քաղաքական ուժերը, որոնք միացել են այդ օրակարգին, պատրաստ ենք այդ քաղաքական ուժերի հետ համագործակցել: Կան քաղաքական ուժեր, որոնց հետ մենք չենք համագործակցել ու չենք համագործակցելու, դա մեզ համար սկզբունքային հարց է»,- ասաց Ղուկասյանը՝ նշելով, որ չի ուզում մանրամասնել, թե որ ուժերի մասին է խոսքը։

Ռեֆորմիստների կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանը եւս շարժման մեջ ինչ-որ ուժերի է տեսնում, որոնց հետ որեւէ պարագայում չի պատրաստվում համագործակցել։ «Ես բազմաթիվ անգամ հայտնել եմ իմ դիրքորոշումը, որ նախեւառաջ այն ֆորմատը, որի շուրջ մարդիկ համախմբվում են, ինձ համար անընդունելի է, որովհետեւ այդ ֆորմատի մեջ ես ինձ չեմ տեսնում եւ մեր կուսակցությունը՝ նույնպես։ Այնտեղ այնպիսի քաղաքական ուժեր կամ ներկայացուցիչներ կան, որոնց հետ համախմբվելը մեր սկզբունքներին դեմ է, եւ չենք ընդունում այդ տարբերակը։ Երկրորդն էլ՝ դեռեւս չենք տեսել քաղաքական իրական օրակարգ եւ ծրագիր։ Այսինքն, համախմբվել՝ համախմբվելու համար, քայլել՝ քայլելու համար, հանրահավաք անել՝ հանրահավաք անելու համար, կարծում եմ՝ արդարացված չէ»,- ասաց Բաբայանը։

Դիտարկմանը, որ սրբազանը հստակ հայտարարել է, որ օրակարգը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելն է, այսինքն՝ իմպիչմենթի գործընթացը, Բաբայանն արձագանքեց․ «Ես դեռեւս անիրատեսական եմ գնահատում իմպիչմենթի գործընթացը, քանի որ եթե նման գործընթաց լինի, ապա խոր կասկածներ ունեմ, որ կհաջողվի այս ռեսուրսներով ու այս որակի համախմբումով հասնել այդ արդյունքին»։

Հարցրինք` իսկ ո՞ր ուժերի հետ համախմբումն է անընդունելի համարում։ «Այն ուժերն են, որոնք փորձել են մեր պատմության ընթացքում զենքի օգնությամբ քաղաքականության մեջ որոշակի դերակատարում ունենալ, եւ բացի դա, այն գործիչները, ովքեր դեռ չհամախմբված՝ տարատեսակ հայտարարություններով են հանդես գալիս՝ կրկին առաջ են բերում նախկինների թեման, առաջ են բերում եսիմինչ թեմաներ։ Այն մարդիկ, ովքեր Փաշինյանի մոտ աշխատել են, հիմա դարձել են թունդ ընդդիմադիր, փաստորեն՝ այս ազգի փրկիչն են դարձել, իսկ այն կուսակցությունները կամ անհատները, ովքեր 2018 թվականին, երբ մարդիկ վախենում էին ծպտուն հանել, կարծիքներ էին հայտնում եւ քննադատում էին իշխանությանը, այսօր համարվում են պառակտիչներ»,- պատասխանեց Բաբայանը։
Փորձեցինք դիրքորոշում իմանալ նաեւ «Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյանից, սակայն նա ասաց, որ ոչինչ ասել չի կարող, կուսակցությունը մոտակա 2 օրերի ընթացքում այս հարցի առնչությամբ հայտարարություն կտարածի։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն