Ոստիկանները փորձեցին բերման ենթարկել երիտասարդին, նրա մոր ինքնազգացողությունը վատացավ. Տեսանյութ

Ոստիկանները փորձեցին բերման ենթարկել երիտասարդին, նրա մոր ինքնազգացողությունը վատացավ. Տեսանյութ

Հասարակական Ipress 2020-06-30 22:26:00 7827
Հետևեք մեզ՝ Telegram-ում
re_IMdCK.jpg

News.am-ը գրում է․

Երեւանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Varks.am-ի մասնաճյուղի մոտ քիչ առաջ մի կնոջ ինքնազգացողությունը վատացավ այն բանից հետո, երբ ոստիկանները փորձում էին բերման ենթարկել նրա որդուն: Քաղաքացիները օգնություն ցուցաբերեցին կնոջը:

Մինչ այդ երիտասարդը վեճի էր բռնվել ոստիկանների հետ, ովքեր կարգավորում էին կազմակերպության մասնաճյուղի մոտ գոյացած մեծ հերթը:

Նշենք, որ ժամեր շարունակ տասնյակ քաղաքացիներ իրենց հերթին են սպասում Varks.am կազմակերպության  մասնաճյուղի մոտ:

Поделиться
Класс
Send