Ողբերգական ավտովթար. ՀՀ ՊՆ զինծառայողի դին հայտնաբերել են ոստիկանները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ողբերգական ավտովթար. ՀՀ ՊՆ զինծառայողի դին հայտնաբերել են ոստիկանները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական Ipress 2020-09-16 18:55:00 1878
hpp_dt0tw.jpg

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 53 կմ հատվածի հարևանությամբ գտնվող Սևանա լճում ավտեմեքենա կա։

Dեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի և ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ,  այս մասին հայտնում է Shamshyan.com- ը

Ոստիկանները պարզել են, որ սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Սյունիքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Նունե Ավետիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դեռևս չպարզված հանգամանքներում նշված հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Սևանա լիճը, ինչի հետևանքով տեղում մահացել է։

Ոստիկանները տեղում պարզել են նաև, որ նա ՀՀ ՊՆ զինծառայող էր, ինչի առիթով էլ տեղեկությունը փոխանցվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանություն, ինչից հետո դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության թիվ 5-րդ կայազորային քննչական բաժնի խումբը՝ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել Սևանա լճից։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը