ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շփվել է վարսավիրի, ոսկերիչի հետ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շփվել է վարսավիրի, ոսկերիչի հետ»

Հասարակական Ipress 2020-03-13 13:19:00 1020
Հետևեք մեզ՝ Telegram-ում
go_bMfxY.jpeg

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր տեղի է ունեցել Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:

 

Քիչ առաջ նիստն ավարտվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ և հայտնեց, որ մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի: Ընթացքում քննարկումներ կլինեն, և եթե անհրաժեշտություն լինի դարձյալ դասերը կհետաձգվեն: Անդրադառնալով Ծաղկաձորում մեկուսացվածներին՝ Փաշինյանը հայտնեց, որ այսօր սպասում են լավ նորությունների:

«Իտալիայից վերադարձած կինը տանը սիստեմա է ստացել և մասնակցել է հարազատի նշանադրությանը: Այդ ընթացքում շփվել է վարսավիրի , ոսկերիչի հետ: Նրա ամուսինը և մորաքրոջ տղան վարակվել են, իսկ նշանադրության մասնակիցները, ինչպես նաև վարսավիրն ու ոսկերիչը մեկուսացված են»: Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Поделиться
Класс
Send