Շրջանառության մեջ ենք դնելու օրենքի նախագիծ, որով արգելվելու է հղիության ընդհատումը.Նաիրա Զոհրաբյան

Շրջանառության մեջ ենք դնելու օրենքի նախագիծ, որով արգելվելու է հղիության ընդհատումը.Նաիրա Զոհրաբյան

Հասարակական Ipress 2020-09-09 20:49:00 519
hlmmm__v_OK.jpg

Ես եւ իմ գործընկեր Շաքե Իսայանը առաջիկա օրերին շրջանառության մեջ ենք դնելու չծնված երեխային կյանքի իրավունքի մասին օրենքի նախագիծ, որով արգելվելու է հղիության արհեստական ընդհատումը, բացառությամբ, եթե բժիշկների ցուցումով կինն ունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են հղիության հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Բարգավաճ  Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Չծնված երեխայի կյանքի իրավունքը

Սեռով պայմանավորված հղիության ընդհատման ցուցանիշով Հայաստանը մշտապես եղել է չեմպիոնների շարքում։ ԵԽԽՎ-ն քանից իր բանաձեւերում անդրադարձել է այն երկրներին, որտեղ սեռով պայմանավորված հղիության ընդհատումներ են արվում եւ տարիներ առաջ Հայաստանը Ադրբեջանի եւ Ալբանիայի հետ առաջատար եռյակում էր։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 1991-2018թթ․ Հայաստանում ընդհատվել է մոտ 434,000 հղիություն։ Վստահաբար, իրական թիվը շատ ավելի մեծ է, քանզի հղիության ընդհատումները բազմաթիվ դեպքերում կատարվում են ոչ լեգալ եւ չեն արձանագրվում։

Գործող օրենսդրությունը նախատեսում է մի շարք հանգամանքներ, որոնց առկայությունը թույլ է տալիս ընդհատել հղիությունը՝ չծնված երեխային զրկելով կյանքից։ Օրինակ, երբ հղիությունը մինչև 12 շաբաթական է, կինը (չծնված երեխայի մայրը) հիվանդ է, չծնված երեխայի մոտ առկա է արատ, առկա են հանգամանքներ, որոնք ավելի հավանական են դարձնում երեխայի մոտ արատների զարգացումը (ընտանիքում զարգացման արատներով երեխաների կամ սեռի հետ փոխկապակցված ժառանգական հիվանդությունների առկայություն), առկա են առողջական վիճակի հետ չկապված հանգամանքներ՝ հղիության ընթացքում ամուսնու մահը կամ ամուսնալուծությունը, կնոջ կամ ամուսնու՝ պատիժն ազատազրկման վայրում կրելն ու մի շարք այլ դեպքերում։

Մինչդեռ, չծնված երեխան եւս ունի կյանքի իրավունք ու բոլոր այս կարգավորումները պետք է փոխարինել մեկ կարգավորմամբ՝ հղիության արհեստական ընդհատման արգելքով: Ես եւ իմ գործընկեր Շաքե Իսայանը առաջիկա օրերին շրջանառության մեջ ենք դնելու չծնված երեխային կյանքի իրավունքի մասին օրենքի նախագիծ, որով արգելվելու է հղիության արհեստական ընդհատումը, բացառությամբ, եթե բժիշկների ցուցումով կինն ունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են հղիության հետ։

Գիտեմ, որ շատերը ասելու են, թե հղիության արհեստական ընդհատումը դա յուրաքանչյուր կնոջ եւ ընտանիքի իրավունքն է, սակայն չծնված երեխան եւս ունի կյանքի իրավունք։ Իրավունք՝ ծնվելու ու ապրելու։ Եւ որեւէ մեկը հենց այնպես, իր կամ իր ընտանիքի հավեսի, կամ՝ երեխայի սեռը չհավանելու համար, կնոջը չպիտի դրդի նման ծայրահեղ քայլի»։

 

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել