Շոկոլադը շուտով մի քանի անգամ կթանկանա

Շոկոլադը շուտով մի քանի անգամ կթանկանա

Հասարակական Ipress 2025-01-30 12:02:00 552
shokolady-ktankana_ggTOl.jpg

Կլիմայի փոփոխության հետևանքով կակաո աճեցնող խոշոր երկրներում՝ Գանայում և Կոտ դ՚ Իվուարում հատիկավոր կակաոյի բերքի ծավալները կտրուկ նվազել են: Կակաոյի ծայրահեղ դեֆիցիտը հանգեցրել է գների շեշտակի բարձրացման:

2024 թ-ի տարեվերջի տվյալներով կակաոն պատմության մեջ ամենաբարձր գինն է գրանցել: Վերջին 2 տարում կակաոյի 1 տոննայի գինը ավելի քան 5 անգամ բարձրացել է՝ 2 200 ԱՄՆ դոլարից դառնալով 12 000 ԱՄՆ դոլար:

Ըստ փորձագիտական հաշվարկների, առաջիկա 1 տարվա ընթացքում շոկոլադի արժեքն ավելի քան 100 տոկոսով կբարձրանա: Եվրոպական և ամերիկյան հրուշակեղեն արտադրող խոշոր ընկերություններն արդեն բարձրացրել են իրենց շոկոլադի գները ավելի քան 20 տոկոսով, չի բացառվում, որ այս տարի կրկին կլինեն թանկացումներ: Բիզնեսը կառավարելի դարձնելու համար ընկերություններից յուրաքանչյուրը դիմում է տարբեր քայլերի:

Մի մասը պատրաստվում է արտադրատեսակների մեջ կակաոյի պարունակությունը նվազեցնել, մյուսները խոստովանել են, որ կակաոյի փոխարեն հնարավոր է այլ բաղադրիչներ օգտագործեն կամ գինը թողնեն նույնը, սակայն հատային վաճառվող շոկոլադի չափը փոքրացնեն: Շոկոլադասերներին նոր փորձություն է սպասվում: Սպառողը պետք է հնարավորինս ուշադիր լինի, քանի որ անբարեխիղճ շատ արտադրողներ կակաոյի անվան տակ կարտադրեն արմավի յուղով և այլ փոխարինող բաղադրիչներով շոկոլադներ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը