Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում

Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. ՖՈՏՈ

Հասարակական Ipress 2024-08-29 21:15:00 477
shxtayakan-avtovtar-1_ct5rp.jpg

Այսօր՝ օգոստոսի 29-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 00։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Ազատ Մազմանյանը իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է 57-ամյա Սամվել Պ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Infiniti»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կայանված վիճակում գտնվող 55-ամյա Արա Մ․-ին պատկանող «Nissan Murano» և 66-ամյա Հակոբ Մ․-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող «Գազել» մակնիշի ավտոմեքենաներին, իսկ «Kia»-ն բախվել է 53-ամյա Արսեն Բ․-ի վարած «Mercedes», 28-ամյա Գոռ Վ․-ի վարած «Mercedes» և 26-ամյա Գևորգ Ղ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաներին։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

«Infiniti»-ի վարորդը ենթարկել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը