Շամսիդինը ամուսնացած է, ունի 8 ամսական երեխա

Շամսիդինը ամուսնացած է, ունի 8 ամսական երեխա

Միջազգային Ipress 2024-03-25 21:10:00 7143
ahabekchutyun_0KPZE.jpg

Մոսկվայի Բասմանի դատարանը «Կրոկուսի» ահաբեկչության գործով Ֆարիդունի Շամսիդինին (լուսանկարում՝ ձախից) և Մուհամմադսոբիր Ֆայզովին (լուսանկարում՝ աջից) որոշել է 2 ամսով կալանավորել։

Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։

Շամսիդինը ծնվել է 1998 թվականին, ամուսնացած է, ունի 8 ամսական երեխա։ Ֆարիդունին պաշտոնապես աշխատանքի է ընդունվել Պոդոլսկի մանրահատակի գործարանում և գրանցվել Կրասնոգորսկում։

Ավելի վաղ համացանցում հայտնվել էին լուսանկարներ, որտեղ նա պառկած էր հատակին և նրան խոշտանգում էին էլեկտրաշոկով։

Ֆայզովին դատարան են բերել բուժկենտրոնից։ Նա վիրավորվել է Բրյանսկի մարզում կալանավորման ժամանակ և տեղափոխվել հիվանդանոց (դատավարության ժամանակ նա սպիտակ խալաթով է եղել, երևում է նրա վրա ամրացված միզային կատետրը):

Նա 19 տարեկան է, Տաջիկստանի քաղաքացի։ Ամուսնացած չէ, երեխաներ չունի։ Կրթությունը՝ միջնակարգ, ժամանակավոր գործազուրկ։

Ուժայինները նրան հարցաքննել են հենց վերակենդանացման բաժանմունքում՝ թարգմանչի օգնությամբ։ Նախկինում, մինչ ահաբեկչությունը, Մուհամմադսոբիրը վարսահարդար է աշխատել Իվանովոյի մարզում։

Նախնական տեղեկություններով՝ հենց նա է տեսագրություններ իրականացրել ահաբեկչության ժամանակ և եղել է սպիտակ Renault Logan-ի վարորդը, որով մեղադրյալները ժամանել են «Կրոկուս»։

2-ն էլ ընդունել են առաջադրված մեղադրանքը։

Մյուս 2 մեղադրյալները նույնպես կալանավորվել են, 4-ն էլ մինչև մայիսի 22-ը։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ