Նույն տարիքի երեխաների մի մասը դպրոց կգնա 3 օր, մյուսը՝ 6

Նույն տարիքի երեխաների մի մասը դպրոց կգնա 3 օր, մյուսը՝ 6

Հասարակական Ipress 2020-08-26 22:32:00 2049
hy_30FSI.jpg

Panorama.am-ը գրում է․

Ուշադրությամբ հետևելով կրթության փոխնախարար Ժաննա Անդրեասյանի ասուլիսին, մեծ հարցական ունեցանք, որի մասին էլ հայտնեցինք  ԿԳՄՍ։

Հայտարարվել էր, 20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները կիսվելու են երկու խմբի, որոնցից յուրաքանչյուրը երեք օր է դպրոց հաճախելու։ Փոխնախարարը նշել էր, որ դասապրոցեսն ու ուսումնական պլանն այնպես է կազմվելու, որ աշակերտները հավասարապես ստանան անհրաժեշտ նյութերը։

Այսպիսով ստացվում է, որ մեկնարկող դասապրոցեսին աշակերտների մի մասը կմասնակցի եռօրյա, իսկ մյուս մասը՝ վեցօրյա ռեժիմով։ Այս մասին էլ հենց Panorama.am-ը հարց ուղղեց ԿԳՄՍ նախարարություն՝ արդյո՞ք ստացվում է այնպես, որ 9 տարեկան երեխան մի դպրոցում կարող է երեք օր մասնակցել 45 րոպեանոց դասապրոցեսին, իսկ մյուս դպրոցում՝ 6 օր...  ԿԳՄՍ նախարարությունից արձագանքեցին՝ այո։

ԿԳՄՍ փոխնախարարը վստահեցնում էր, որ ուսուցիչների հավելյալ ծանրաբեռնվածություն չի լինելու, և նրանք աշխատելու են նախատեսված դրույքաչափով։

Նա մասնավորապես նշել էր. «Նախարարությունը սահմանել է այնպիսի մոտեցում, որով ուսուցչի ծանրաբեռնվածությունն ավելին չի լինի, քան նախատեսված է իր ժամաքանակով։ Սա չի նշանակում, որ դասաժամերը փոխելու ենք 20-20 րոպեի, դասաժամերի տևողությունը հստակ է, որ 45 րոպե է, դասամիջոցները՝ 5 րոպե։ Եվ այս դասաբաշխումները տեղի են ունենում դպրոց գալու օրերի հերթականության միջոցով։ Այսինքն՝ եթե դասարանը կիսվելու է երկու խմբի, ապա առաջինը գալու է իր սահմանված օրերին, իսկ երկրորդը՝ իր։ Եվ եթե ուսուցիչը պետք է շաբաթական երկու դասաժամ ունենար, ապա այն պահպանվում է, և հավելյալ ծանրաբեռնվածություն չի ավելանում»։

Թե այդ դեպքում ինչպես պետք է բաշխվեն դասաժամերը, կորոշեն դպրոցները։

Այսպիսով, չնայած պլանի «այնպես կազմելուն», եթե ուսուցիչները հավասար «ծանրաբեռնվածություն» են ունենալու, ստացվում է, որ շաբաթական 3 օր դպրոց հաճախող երեխաները կամ հետ կընկնեն 6 օր հաճախողներից, կամ նրանց կծանրաբեռնեն ծնողների հաշվին։  

Այս ամենը ցույց է տալիս, որ ԿԳՄՍՆ-ն կրկին անգամ հոգածությամբ, խորությամբ և արդարացիության սկզբունքով չի մոտեցել նոր ուսումնական տարվա ծրագրին, թեև դրա համար ուներ մի ամբողջ ամառ՝ մտածելու ու լուծում գտնելու համար։ 

Գոնե 6 օր հաճախողները կրկին անցնեին հնգօրյա ռեժիմին.... Թեև՝ պարզ է ինչու այդպես չեն արել՝ որ ուսուցիչների հետ ֆինանսական խնդիրներ, իրենց կարծիքով, չծագեն։ 

«Հավասարություն» դնելով ուսուցիչների աշխատանքներին, նախարարությունը մեծ անհավասարության նշան է դրել աշակերտների՝ հավասար հնարավորությամբ գիտելիք ստանալու իրավունքների միջև։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը