Նոր տոնական օր կավելանա օրացույցում

Նոր տոնական օր կավելանա օրացույցում

Հասարակական Ipress 2024-08-01 20:51:00 5649
tonakan-or-oracuycum_dw7IV.jpg

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում եմ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել և սահմանել «Հայրերի օր»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը։

Նա առաջարկում է հայրերի օրը նշվել հունիսի 17-ին:

«Աշխարհի մի շարք երկրներում Հայրերի օրը նշվում է նպատակ ունենալով մեծարելու եւ երախտագիտություն հայտնելու հայրերին, արժանին մատուցելու նրանց կողմից կատարած զոհաբերությունների, ունեցած ավանդի եւ ներդրումների համար՝ հանուն իրենց երեխաների եւ ընտանիքի ապագայի եւ բարեկեցության:

Հայրերի օրը կընդգծի հայրության կարեւորությունը երեխաների դաստիարակության եւ զարգացման, ընտանիքի կայացման հարցում:

Իհարկե, օրը սահմանելուց բացի, կարևոր է, թե ինչպես կնշենք այն և ինչ բովանդակություն կհաղորդենք դրան։ Հետևաբար, այս նախաձեռնությամբ նպատակ ունեմ ստեղծելու իրակավակ հիմքեր հայրերի մեծարման եւ նրանց դերի բարձրացման ուղղությամբ միջոցառումներ եւ ծրագրեր մշակելու եւ իրականացնելու, այդ նպատակով պետական եւ հասարակական հատվածի համագործակցությունը, ինչպես նաեւ հանրային կրթության ծրագրերը խթանելու համար:

Նախագծի գաղափարը դեռևս չորս տարի առաջ էր ծնվել, բայց Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ դրա իրականացման ժամանակ է»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը