Արսեն Թորոսյանը՝ նոր վարակվածների մասին

Արսեն Թորոսյանը՝ նոր վարակվածների մասին

Հասարակական Ipress 2020-03-15 14:44:00 1377
Հետևեք մեզ՝ Telegram-ում
iii_-NRXI.jpg

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԹԱՐՄԱՑՈՒՄ 

 

Քիչ առաջ ավարտեցինք նոր կորոնավիրուսի 52 հետազոտություն, որից 49-ը բացասական էր, իսկ 3-ը՝ դրական: Բոլոր նոր դրական դեպքերը կապված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել:

Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 23 դեպք: 1-ին պացիենտի կրկնակի հետազոտության պատասխանը կլինի այսօր երեկոյան և բացասական լինելու դեպքում, նա դուրս կգրվի հիվանդանոցից:

21 պացիենտների առողջական վիճակը բավարար է, այդ թվում` երեխայի: Մյուս 2 պացիենտի մոտ առկա է թոքաբորբ, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում»:

Поделиться
Класс
Send