Նոր մանրամասներ Աննա Հակոբյանի մասնակցությամբ միջադեպից. ինչ են պատմում ռեկտորն ու պրոռեկտորը

Նոր մանրամասներ Աննա Հակոբյանի մասնակցությամբ միջադեպից. ինչ են պատմում ռեկտորն ու պրոռեկտորը

Քաղաքական Ipress 2022-05-18 18:57:00 3330
anna-hakobyan_iliVI.jpg

Գավառի համալսարանի ռեկտորն ու պրոռեկտորը չեն հերքում, որ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ համալսարանում միջադեպ է տեղի ունեցել: ArmLur.am-ի հետ զրույցում թե՛ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, թե՛ պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը «կարծիքների արտահայտում» որակեցին Աննա Հակոբյանի ու դասախոսներից մեկի միջև ունեցած բանավեճը, որն ըստ մամուլի հրապարակման՝ ընդհատվել ու իրական սկանդալի էր վերածվել:

Վարչապետի տիկինը, ըստ լրատվականներից մեկի հրապարակման, չի համաձայնել Գավառի պետական համալսարանի երիտասարդ դասախոսի կարդացած դասախոսության բովանդակության հետ, ինչը նախ բանակռվի, ապա դասախոսի ու ուսանողների կողմից լսարանը լքելուն է վերածվել:

Համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ համալսարանը փակելու, մեկը մյուսին քաշքշելու միջադեպեր չեն եղել:

«Իսկ ի՞նչ է եղել»,- հարցրինք նրան: «Ես չգիտեմ՝ ում մտքով ինչ է անցել, որ այդպիսի սուտ է սպրդել… Եղել է հանդիպում, իսկ համալսարանում կա բազմակարծություն, ազատ միտք, մարդիկ իրենց կարծիքն են արտահայտել: Բանավեճ էլ չէի ասի, յուրքանչյուրն ասել է այն, ինչ մտածում է, ու որևէ վիրավորանք, լարվածություն ՝ կապված համալսարանի կամ դասախոսի անձի հետ, չի եղել: Որևէ մեկը որևէ մեկին կթվորուհի չի ասել: Մարդիկ ազատ շփվել են, հաղորդակցվել են, ու որևէ խնդիր չի եղել: Ձեզ մաղթում եմ ամենայն բարիք ու հաճելի օր»,- միտքն ավարտելով ու մեզ հաճելի օր մաղթելով՝ տիկին Հակոբյանն ավարտեց զրույցը:

Ի տարբերություն իր վերադասի՝ համալսարանի պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, մեզ հետ հեռախոսազրույցն ավարտեց լսափողը մեզ վրա անջատելով, առանց մեզ լսելու ու հաջողություն ասելու: Ուսումնագիտական գծով պրոռեկտորին «խիստ հարիր» քաղաքավարություն էր, ինչ խոսք:

Մինչև լսափողը մեզ վրա անջատելն ու լրագրողին «իր կյանքով ապրելու» խորհուրդ տալը, տիկին պրոռեկտորն, այնուամենայիվ, նույնպես հաստատեց՝ հանդիպման ժամանակ տարակարծություն եղել է, բայց և շտապեց ընդգծել. «Ես չեմ մասնակցել հանդիպմանը, գիտեմ, որ նորմալ էր….Չեմ մասնակցել հանդիպմանը: Ի սեր Աստծո, հանգիստ ապրեք ձեր կյանքով: Միջադեպ չի եղել, երկու մարդիկ կարծիք են փոխանակել: Չարժե դրա համար տաքանա՜լ, գրե՜լ, չգիտեմ: Միջադեպ բացարձակ չի եղել, ես այդ գնահատականը չեմ տալիս»:

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել