Փոփոխություններ՝ նոր ծնված երեխայի ծննդյան դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգում

Փոփոխություններ՝ նոր ծնված երեխայի ծննդյան դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգում

Հասարակական Ipress 2023-02-18 19:39:00 738
4ac7e545-c8e5-4d74-930c-ee53cff822cd_2_Yn5.jpeg

Գործադիրի որոշմամբ փոփոխություն և լրացումներ են կատարվել ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգում։

Հիմնավորման համաձայն՝ գործող կարգում հստակեցված չեն բանկը փոխելու, ինչպես նաև դրամական աջակցություն ստանալու իրավունքի վերականգնմանն առնչվող կարգավորումները, կանոնակարգված չէ նաև այն դեպքը, երբ մի ծնողի կողմից դրամական աջակցություն ստանալուց հրաժարվելու արդյունքում աջակցությունը հնարավոր լինի նշանակել մյուս ծնողին։

Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող դրամական աջակցության գումարն անկանխիկ եղանակով ստանալու նպատակով բանկն ընտրելու (փոխելու) համար ծնողը դիմում է տարածքային բաժին։

Բանկը փոխելու դիմումը ծնողը կարող է ներկայացնել նաև առցանց եղանակով, եթե դիմելու օրվա դրությամբ դրամական աջակցության վճարումը դադարեցված չէ։ Առաջարկվում է նաև հստակեցնել, որ եթե ծնողը (ում նշանակվել է դրամական աջակցություն) նոտարական հայտարարություն ներկայացնի՝ աջակցություն ստանալու իրավունքից հրաժարվելու մասին, ապա մյուս ծնողի գրավոր դիմումի հիման վրա դրամական աջակցություն վճարելը կվերսկսվի, եթե այդ ծնողը դիմում ներկայացնելու օրվա դրությամբ բավարարում է կարգով սահմանված պայմաններին։

Ընդ որում, նախատեսվում է, որ դրամական աջակցություն ստանալու իրավունքը կվերականգնվի 6 ամսվա ընթացքում գրավոր դիմելու դեպքում՝ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը