Նոր դասագրքում Հայաստանի ազատագրումը որպես բռնակցում են մատուցում

Նոր դասագրքում Հայաստանի ազատագրումը որպես բռնակցում են մատուցում

Հասարակական Ipress 2024-08-07 20:36:00 543
img4991_UV0KZ.jpeg

Փաստը» գրում է. «ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագիրքը, որի հեղինակներից մեկը տխրահռչակ և արդեն մեկ անգամ լուրջ սկանդալում հայտնված պատմաբան Սմբատ Հովհաննիսյանն է։ Հիշեցնենք, որ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը մեծ աղմուկ էր բարձրացրել ու արժանացել էր հասարակության և մասնագետների քննադատություններին։ Ծնողներն անգամ հայց էին ներկայացրել դատարան՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դեմ` պահանջելով շրջանառությունից հանել դասագիրքը:

ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագիրքը, որի հեղինակներից մեկը տխրահռչակ և արդեն մեկ անգամ լուրջ սկանդալում հայտնված պատմաբան Սմբատ Հովհաննիսյանն է։ Հիշեցնենք, որ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը մեծ աղմուկ էր բարձրացրել ու արժանացել էր հասարակության և մասնագետների քննադատություններին։ Ծնողներն անգամ հայց էին ներկայացրել դատարան՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դեմ` պահանջելով շրջանառությունից հանել դասագիրքը:

Նախարարությունը ոչ միայն 7-րդ դասարանի դասագիրքը չի հանել շրջանառությունից, այլև հաստատել է 8-րդ դասարանի դասագիրքը, որտեղ կրկին պատմական ակնհայտ աղավաղումներ կան։ Մասնավորապես, հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը նշվում է որպես «բռնակցում»։ Դասագրքի 6.1 գլուխը վերնագրված է «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին»: Այս մասին տեղեկանում ենք ԴՇՀ պետական հարթակից։ 
Արդեն այս տարվա սեպտեմբերից դպրոցական սեղանների վրա կլինի դասագիրք, որում Թուրքմենչայի պայմանագիրը (ստորագրվել է 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո) ներկայացված է` որպես Ռուսական կայսրության կողմից օկուպացիա (օգտագործվում է Ռուսաստան տեղանունը)։ Հայ պատմագրության մեջ տասնամյակներ շարունակ Գյուլիստանի (ստորագրված 1804-1813 թթ ռուս-պարսկական պատերազմից հետո) և Թուրքմենչայի պայմանագրերը ընդունված է անվանել Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին։ Այդպես էր 2023 թ. դասագրքում։ Ռուսաստանի և Պարսկաստանի միջև Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումը կարևոր նշանակություն ունեցավ հայկական պետականության հետագա վերականգնման համար։

Դասագրքի հեղինակներ Ալլա Խառատյանի, Զարուհի Հակոբյանի և Սմբատ Հովհաննիսյանի սկանդալային դասագիրքը բացասական արձագանք էր ստացել փորձագիտական հանրության կողմից, սակայն մեկ կողմ` այն էլ անանուն ձայնը, նպաստել էր, որ դասագիրքը հավանության արժանանա»,- առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը