Նորօրյա հերոսներ․թշնամական մարտական տեխնիկա խոցելու, հակառակորդին մեծ կորուստներ պատճառելու համար մի շարք զինծառայողներ կպարգևատրվեն

Նորօրյա հերոսներ․թշնամական մարտական տեխնիկա խոցելու, հակառակորդին մեծ կորուստներ պատճառելու համար մի շարք զինծառայողներ կպարգևատրվեն

Հասարակական Ipress 2020-10-26 19:36:00 939
Հետևեք մեզ՝ Telegram-ում
gkk_5KiKL.jpg

Արցախի Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է մի շարք զինծառայողներին, որոնք տարբեր հերոսական քայլերի համար ներկայացվել են պարգևատրման։

Մարտկոցի կազմով թշնամական 7 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա խոցելու համար սերժանտ Մնացական Գեորգիի Սահակյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի, իսկ սերժանտ Արման Էդուարդի Վարդումյանը՝ «Մարտական ծառայություն» մեդալի:

Թշնամական 2 ԱԹՍ խոցելու համար շարքային-պայմանագրային Վալերի Վարդանի Ավագիմյանը կպարգևատրվի «Մարտական ծառայություն» մեդալով: Իսկ փոխգնդապետ Էրիկ Վալերիկի Հակոբջանյանը, հրետանային ստորաբաժանումների հմուտ և կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների շնորհիվ մեծ կորուստներ է պատճառել հակառակորդին, ինչի համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի:

Մարտական գործողությունների ընթացքում զորքերի հմուտ և անխափան ղեկավարումն իրականացնելու, հակառակորդի մեծաթիվ ուժեր ջախջախելու համար գեներալ-մայոր Կարեն Էռնեստի Առստամյանը, գնդապետներ Դավիթ Արկադիի Ավետիսյանը, Նիկոլայ Բորիսի Մխիթարյանը ներկայացվել են «Մարտական խաչ»-ի ասպետության 1-ին աստիճանի:

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններ կստանան շարքային Արեն Ավագի Չոբանյանը /խոցել է 4 զրահատեխնիկա/, շարքային Հովիկ Հովհաննեսի Ասատրյանը /խոցել է 4 զրահատեխնիկա/, շարքային Էրիկ Սամվելի Ղարիբյանը, շարքային Տիգրան Աշոտի Սիմոնյանը և շարքային Սպարտակ Հայկի Ասատրյանը /ոչնչացրել են թշնամական 2-ական տանկ ու կենդանի ուժ/ և շարքային Դավիթ Կարենի Բաղդասարյանը /իր հաշվեկշռում ունի թշնամական 1 ոչնչացված տանկ ու կենդանի ուժ/:

Հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են:

Փառք մեր հերոսներին:

Поделиться
Класс
Send
img3186_G6801.jpeg

Հայտնի են 13-ամյա երեխայի մահվան մանրամասները

img8956_c721N.jpeg

Քյոխը Գյումրու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի կողքին է. քարոզարշավի մեկնարկը տրված է

img8948_ZV5sv.jpeg

«Ադրբեջանը կարճատև հարձակում կիրականացնի առաջնագծում». Նաիրի Հոխիկյան

img4888_qF1ep.jpeg

Ջուր չի լինի երկար ժամանակ

img8947_qQslu.jpeg

Վարդան Ղուկասյանին հնարավոր է՝ գրավի դիմաց ազատ արձակեն

img3318_D45sX.jpeg

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

img8942_CDoDk.jpeg

Վստահում եմ Փաշինյանին, իր հետևորդն եմ. Ես հետևում եմ նրա էջին և սխալ բան չեմ տեսել․․․Տեսանյութ

img8936_lxHts.jpeg

«Սպառնում են ինձ և մանկահասակ երեխայիս»․ Ալեն Սիմոնյան

img5647_ZcDxm.jpeg

40 օրական երեխա է մահացել, մանրամասներ

img3967_XT1Od.jpeg

Զինծառայողը հոսպիտալում մահացել է. մանրամասներ

img8467_h4hij.jpeg

«Դոգին դաժանաբար ծեծել են»․ Արթուր Մուսայելյան

img8466_uwbon.jpeg

Նոր մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ