Նորածնի կյանքից զրկումը քննիչները կոծկում են. 14 տարի սպասված երեխան ու հարազատների ահազանգը

Նորածնի կյանքից զրկումը քննիչները կոծկում են. 14 տարի սպասված երեխան ու հարազատների ահազանգը

Հասարակական Ipress 2024-12-16 19:42:00 5301
img7551_a46EE.jpeg

Նորածնի կյանքից զրկումը քննիչները կոծկում են. 14 տարի սպասված երեխան ու հարազատների ահազանգը.

Նոյեմբերի 24-ին Գյումրու Ախուրյան համայնքի «Մոր և մանկան առողջության կենտրոն»-ում նորածին էր մահացել։

ArmLur.am-ի հետ զրույցում մահացած նորածնի հորաքույրը՝ Տաթև Սարգսյանը նշեց, որ խիստ անհանգստացած է քննության ընթացքից, եւ իրավապահների դանդաղկոտությունը նրա մեջ կասկածներ է գցել, որ երեխայի մահվան դեպքը փորձում են կոծկել:

Ըստ հորաքրոջ՝ երեխան ծնվել է նոյեմբերի 22-ին։ «Մեզ ասել են, որ նա կատարյալ առողջ է, չունի ոչ մի խնդիր։ Ավելի ուշ տարել են երեխային և եղբորս կնոջն ասել, որ ուղղակի հարկավոր է որոշ ժամանակ թթվածնի սարք միացնել, որպեսզի ավելի շուտ ընտելանա միջավայրին։ Մենք ասացինք, եթե խնդիր կա, այլ հիվանդանոց տանենք կամ դեղորայք առնենք, բայց նորից ասացին, որ ոչ մի խնդիր չկա, երեխան առողջ է։ Նոյեմբերի 23-ին՝ երեկոյան ժամը 10-ին մենք տեսել ենք երեխային, ամեն ինչ նորմալ էր»,–պատմում է երեխայի հորաքույրը։

Տաթև Սարգսյանի խոսքով՝ դրանից հետո էլ երեխայի մայրը գիշերը մի քանի անգամ գնացել է երեխայի մոտ, կերակրել նրան։ Լուսադեմին, սակայն, երեխան մահացել է։

«Ու մենք չգիտենք՝ ինչն է պատճառը։ Հարցնում ենք՝ ով է պատասխանատու, մանկաբույժ Ֆատիմա Գրիգորյանը, ով այդ օրվա հերթապահն է եղել, ասում է՝ ես տեղյակ չեմ, բուժքույրն ընդհանրապես ձայն չի հանում»,–նշում է երեխայի հորաքույրը։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ հանկարծամահության հատկանիշներով։ Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննության շրջանակներում այլ քննչական գործողություններ ևս կատարվել են և շարունակվում են։ Բայց նշում են՝ մահվան պատճառի, հնարավոր բժշկական սխալի առկայության կամ բացակայության մասին հնարավոր կլինի վարույթի շրջանակներում հստակ տվյալներ տրամադրել միայն փորձաքննության եզրակացությունն ստանալուց և դրանք ձեռք բերվելիք այլ փաստական տվյալների հետ համադրելուց հետո։

Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն»-ը հրաժարվում է մեկնաբանել տեղի ունեցածը՝ նշելով, որ քննություն է ընթանում:

Շուտով կլրանա մեկ ամիսը, սական երեխայի մահվան դեպքով տեղաշարժ չկա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը