«Երեխային գցել ենք, չկա». Նորածնի անհետացման հերթական դեպքի մասին մայրն ահազանգում է

«Երեխային գցել ենք, չկա». Նորածնի անհետացման հերթական դեպքի մասին մայրն ահազանգում է

Հարցազրույց Ipress 2020-01-15 22:05:00 597
zxsqedvyvukw1i6uzsem_k6gGs.jpg

iPress.am-ի խմբագրություն է դիմել Սևանի բնակչուհի Լուսինե Նազարյանը, ով ևս հիմնավոր կասկածներ ունի, որ իր նորածին երեխային վաճառել են: Լուսինեի խոսքով` 19-ամյա ծննդկան է եղել և չի գիտակցել, թե այդ պահին ումից օգնություն խնդրի, որ գերատեսչությանը դիմի` պարզելու` իրականում մահացել է իր երեխան, թե ոչ:

«2007թ Հանրապետական հիվանդանոցում կեսարյան հատումով ծնվեց  իմ առաջնեկը` տղաս: Բժիշկները եկան շնորհավորեցին, ասացին, որ առողջ բալիկ եմ ունեցել և այլն, սակայն 2 օր անց ինձ ասացին, որ երեխաս մահացել է: Ոչ ոք ցույց չտվեց ինձ ո’չ երեխայիս, ո’չ նրա մահվան վկայականը:

Ես անընդհատ լաց էի լինում, բժիշկները գալիս ինձ ամոթանք էին տալիս, ասում էին. «19 տարեկան ես ու երեխու համար լաց ես լինում, վաղը լիքը երեխեք կունենաս»»,- iPress.am-ի հետ զրույցում պատմեց Լուսինեն:

Մեր զրուցակցի խոսքով` բժիշկները պնդել են, որ բարդ վիրահատական միջամտության արդյունքում է ծնվել երեխան, որին անգամ մասնակցել է գլխավոր բժիշկը. «Երբ հարազատներս գնացել են երեխայի մարմինը տեսնելու և պահանջելու, բժիշկներն ասել են, որ գցել են մարմինը, չկա: Ըստ բժիշկների` երեխայիս մահվան հիմնական պատճառը ինֆեկցիան էր, բոլորը միաբերան պնդում էին, որ ինֆեկցիայից է մահացել փոքրիկս այն դեպքում, երբ նա առողջ է ծնվել, առանց խնդրի»:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 15-ին հայտարարեց, որ բացահայտել է օտարերկրացիների կողմից  բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր:

Ըստ ԱԱԾ-ի` մանկաբարձական հաստատության մի շարք ծառայողներ 2016-2018 թթ. ընթացքում ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց նորածնի հիվանդությունը չափազանցնելու և սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելու եղանակով հակել են հրաժարվել երեխայից ու, նրանց կամքին հակառակ, որդեգրման համաձայնություն կորզել:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը