Ադրբեջանի առաջարկը Հայաստանին

Ադրբեջանի առաջարկը Հայաստանին

Հարցազրույց Ipress 2021-07-01 20:53:00 636
mopm_HH-f4.jpg

iPress.am- Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է երկկողմ բանակցություններ սկսել երկու երկրների սահմանի սահմանազատման եւ սահմանագծման շուրջ, ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍSՏՀ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:

«Ադրբեջանն ազատագրել է Հայաստանի հետ նախկին 30-ամյա գրավված պետական սահմանը, եւ այժմ մենք կառուցում ենք սահմանի վերահսկման ենթակառուցվածքներ:

Առաջարկում ենք Հայաստանին երկկողմ քննարկումներ սկսել՝ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ: Ադրբեջանը սպասում է Հայաստանի դրական արձագանքին», – ասել է Բայրամովը:

Նա հայտարարել է, որ բացի լավ, բարիդրացիական հարաբերություններ հաստատելուց տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ապահովելու այլընտրանք չկա:

«Այժմ բացառիկ հնարավորություն կա կառուցելու այդպիսի հարաբերություններ՝ հետեւողականորեն իրագործելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության կետերը», – հավելել է Բայրամովը
 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը