Նյու Յորքում հայերը բազմահազարանոց ցույց են անցկացնում. Տեսանյութ

Նյու Յորքում հայերը բազմահազարանոց ցույց են անցկացնում. Տեսանյութ

Հասարակական Ipress 2020-10-10 21:54:00 345
Հետևեք մեզ՝ Telegram-ում
mm_1P53e.jpg

ԱՄՆ-ում Նյու Յորքի հայ համայնքը հազմահազարանոց հանրահավաք է կազմակերպել քաղաքի մետրոյի հարեւանությամբ՝ իր բողոքի ձայնը բարձրացնելով Արցախում տեղի ունեցող իրադարձությունները ոչ ճիշտ լուսաբանող լրատվամիջոցների, մասնավորապես՝ NBC հեռուստաալիքի դեմ:

«Ճշմարտության երթը» ուղիղ միացմամբ ներկայացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը:

Հավաքի մասնակիցները պահանջում են ամերիկյան մամուլից ճիշտը հայտնել Թուրքիայի ներգրավվածության եւ ադրբեջանական ագրեսիայի մասին:

«Երկու շաբաթ է, ինչ Արցախի բնակչությունը հարձակման է ենթարկվում: Երկու շաբաթ է, ինչ Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, ջիհադական վարձկանների է ուղարկում Արցախի դեմ կռվելու համար»,- ասում է մասնակիցներից մեկը:

Поделиться
Класс
Send