Լուրեր էին տարածվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում։
«Սիրելիներս, ամեն ինչ կարգին է։ Եղանակային վատ պայմանների պատճառով մեր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։
Այժմ ճանապարհը շարունակում ենք ավտոմեքենայով։
Լավ օր եմ մաղթում բոլորիս»,- ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը։
