Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավորի դստեր հարսանիքին

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավորի դստեր հարսանիքին

Հասարակական Ipress 2020-08-11 18:48:00 813
bl_rL-0F.jpg

Hraparak.am-ըգրում է.

Մեր տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ օգոստոսի 8-ին կայացել է Իջեւանի քաղաքապետ Հայկ Ղալումյանի դստեր հարսանիքը, գաղտնիության պայմաններում։ Խնջույքի բոլոր մասնակիցներին արգելված է եղել հարսանիքի մասին հիշատակող որևէ գրառում կամ լուսանկար հրապարակել։

Միջոցառմանը մասնակցած մեր աղբյուրի փոխանցմամբ, սակայն Նիկոլ Փաշինյանը եւս մասնակցել է հարսանիքին, ուղղակի թիկնազորն ուշի ուշով հետևել է հյուրերին, վերահսկել է, որպեսզի արտակարգ դրության պայմաններում անցկացված միջոցառումից որևէ ապացույց չհայտնվի համացանցում։

Նորապսակները ևս որևէ լուսանկար չեն հրապարակել, միայն երեկ հարսը՝ Հայկուհի Ղալումյանը, հայաստանյան հանգստյան տներից մեկից լուսանկարներ է հրապարակել, որի տակ շնորհավորանքներ և երջանկության մաղթանքներ են գրվել, ինչից հասկացվում է, որ խոսքն ամուսնության մասին է։

undefined

undefined

undefined

Մի հարսանիք էլ է տեղի ունեցել այս օրերին՝ հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր աղջիկն ամուսնացել է քրեական հեղինակություն համարվող Արամ Խռանյանի՝ Արամչոյի որդու հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ արտակարգ դրության պայմաններում որդու հարսանիքը կազմակերպելու համար պաշտոնից ազատվեց ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։ Փաստորեն, այն, ինչ կարելի է Փաշինյանի մերձավորներին, չի կարելի մյուսներին։

Մենք կապվեցինք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հետ եւ խնդրեցինք մեկնաբանել Արտակարգ դրության պայմաններում իր եղբոր դստեր հարսանիքի փաստը։ Նա հաստատեց, որ հարսանիքը եղել է, կայացել է շաբաթ օրը, բայց հերքեց, որ միջոցառմանը վարչապետն էլ է մասնակցել։ «Ոչ, մասնակցել են նեղ բարեկամներ՝ մի քանի հոգու կարգի, ոչ՝ ավել»,-ասաց Ղալումյանը։ Ապա հավելեց․ «Վարչապետը ներկա չի եղել, վարչապետը էդ օրը Սիսիան ա եղել։ Վարչապետի էջում էլ ահագին նյութեր կան, տեսանյութեր, որ ինքը Սիսիան ա»։ Սակայն վարչապետը Սիսիանի զորամաս այցելել է օգոստոսի 10-ին, գոնե այդպես է գրված պաշտոնական հաղորդագրության մեջ, իսկ իջեւանյան հարսանիքը կայացել է շաբաթ օրը՝ օգոստոսի 8-ին։ Եւ հարց է ծագում՝ ինչու են գաղտնի պահել հարսանիքի փաստը, եթե ընդամենը «մի քանի հոգի է մասնակցել» եւ Արտակարգ դրության ռեժիմի խախտում չկա։

Պատգամավոր Ղալումյանն ասում է. «Երաժշտություն չի եղել, իմ ընկերներից չեն եղել, մեր ընտանիքն է եղել, մեկ էլ փեսայի ընտանիքը, նշել ենք մեր ռեստորանում»։ Ասացիք՝ 20 հոգուց ավելի չե՞ն եղել։ «Չէ․․․ հնարավոր է՝ մի քանի հոգի՝ 34 հոգի, տենց, մանրամասն չեմ հիշում, գիտեմ, որ երեք, թե չորս հատ փոքր սեղան ա եղել»,- ասաց Վահե Ղալումյանը։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը