Կասկածյալը Երևանի բնակիչ 65-ամյա Ռ․ Երեմյանն է, ով ժամը 12։30-ի սահմաններում հանդիպել է ավտոմեքենայի սեփականատեր, իր նախկին կնոջը՝ Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Ալինա Մ․-ին և նրա հետ մտերմիկ զրույց ունենալու առաջարկով նստել է Ալինա Մ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան և հասնելով Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան գյուղի կամրջի մոտ նրանց միջև վիճաբանություն է առաջացել, ինչից հետո Ռ․ Երեմյանը նախապես իր մոտ եղած բենզինի շշից բենզինը լցրել է ավտոմեքենայի մեջ և այրել։
Ռ․ Երեմյանը հայտնի է «Ռազո» մականվամբ, ով «Ռալինա» ռեստորանային համալիրի տերն է։
Տեսանյութը ստորև