«Նաիրիտը» որոշել են հողին հավասարեցնել, հողը ռեկուլտիվացիայի ենթարկել

«Նաիրիտը» որոշել են հողին հավասարեցնել, հողը ռեկուլտիվացիայի ենթարկել

Հասարակական Ipress 2024-03-28 12:19:00 447
nairit-gorcaran_7jyRF.jpg

2023 թվականի մայիսին «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել էր, որ սկսում են աշխատանքները՝ Երեւանում փակված «Նաիրիտ» քիմիական կոմբինատի թափոնների վերացման նախագծի շուրջ։ «Սարքավորումները եւ համապատասխան քիմիական թափոնները գտնվում են ծայրահեղ ռիսկային վթարային վիճակում։ Աշխատանքի առաջին գնահատումն արդեն արել ենք, այժմ ձեռնամուխ ենք լինում նախագծի ստեղծմանը»,- ասել է Լիխաչովը։

ՀՀ կառավարությունն այն ժամանակ նպատակների մասին հուշագիր էր ստորագրել «Ռոսատոմի» ղեկավարության հետ, որ կորպորացիան վերացնելու է «Նաիրիտի» վտանգավոր թափոնները։ Հաշվարկված էր, որ «Նաիրիտի» տարածքում առկա են մոտ 13 հազար տոննա թափոններ, որոնց մեջ մտնում են աղաջուրը, լաքեթինոլը եւ այլ նյութեր։ Պայմանավորվածության համաձայն՝ հետագայում մեր կառավարությունը փոխհատուցելու էր կորպորացիայի արած ծախսերը՝ թափոնների վերացման ուղղությամբ։ Մի քանի ամիս կառավարությունը բանակցեց «Ռոսատոմի» հետ։ Բանակցությունների բովանդակության մասին ոչինչ  չէր հրապարակվում, եւ հանկարծ դեկտեմբերին եղավ նոր հայտարարություն։ 

Այս անգամ մեր քիմիական հսկայի մասին ՏԱՍՍ-ի հետ խոսել էր «Ռոսատոմի»՝ բնապահպանության ոլորտի պետական եւ ճյուղային ծրագրերի իրականացման գծով տնօրեն Անդրեյ Լեբեդեւը՝ ասելով, որ «Ռոսատոմը» կարող է սկսել Երեւանի նախկին «Նաիրիտ» քիմկոմբինատի տարածքի ռեկուլտիվացիայի աշխատանքները։ 
Ինչպես տեսնում ենք՝ խոսքն արդեն ոչ թե թափոնների լիկվիդացիայի, այլ տարածքի ռեկուլտիվացիայի, այն անվտանգ վիճակի բերելու մասին է, ինչը նշանակում է, որ այն ամենը, ինչը որ կա տվյալ տարածքում, հանվում է, մաքրվում է հողային շերտը եւ փոխարինվում է նոր հողային շերտով։ Թե ինչ է կատարվել,  ում գաղափարն էր թափոնների վերացման փոխարեն ռեկուլտիվացիա կատարելը, եւ ում էր պետք այս խառը վիճակում գործարանի ռեկուլտիվացիան՝ մենք չգիտենք։ 

«Նաիրիտի» տարածքի ամբողջական ռեկուլտիվացիայի աշխատանքները ռուսական կողմը, ըստ մեր աղբյուրների, գնահատել է մոտ 250-300 մլն ԱՄՆ դոլար, այսինքն՝ այդքան պետք է ծախսվի գործարանի ապամոնտաժման, մաքրման, հողի ռեկուլտիվացիայի վրա։ Սակայն չունենալով նմանատիպ գումարներ՝ մերոնք ռուսներին առաջարկել են վճարել շատ ավելի փոքր գումար՝ մոտ 30-40 մլն դոլար, իսկ մնացած գումարի դիմաց ռուսներին նվիրել այն սարքավորումները, որոնք կան գործարանի տարածքում։ Այսինքն՝ ռուսական կողմը ստանում է 40 միլիոն դոլար եւ բավականին թանկ սարքավորումներ, գործարանի ողջ ունեցվածքը։ 

Առաջարկը ռուսներին դուր է եկել, քանի որ գործարանը հագեցած է եզակի, ունիկալ սարքավորումներով՝ ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում արտադրված, որոնք Ռուսաստանն այսօր ոչ մի կերպ չի կարող ստանալ այդ երկրներից։ Միայն կաուչուկի արտադրամասում մոտ 140 միավոր եզակի սարքավորումներ կան, որոնց ձեռքբերման համար այսօր կպահանջվի 250-350 մլն դոլար։ Գործարանի սնանկության կառավարիչն այդ արտադրամասի սարքավորումները մեկ լոտով էր հանել աճուրդի, որի նախնական գինը մոտ 50 մլն դոլար է։ Ռուսաստանի տասնյակ քաղաքներում բուտադիեն են արտադրում, որն օգտագործվում է տարբեր արտադրություններում, սակայն նրանք չունեն քլորոպրենային կաուչուկի համար անհրաժեշտ հոսքագծեր։ Իսկ քլորոպրենային կաուչուկն օգտագործվում է տանկերի շահագործման համար, ռազմական ինքնաթիռների արտադրությունում։  
Իհարկե, սա վարկած է, որը չունի որեւէ պաշտոնական հաստատում։ 

Բայց եթե նման ծրագիր կա, ապա սա Հայաստանի հարստությունը փոշիացնելու հերթական նախաձեռնությունն է։ «Նաիրիտի» մասնագետները հաշվարկել են, որ ընդամենը 160 մլն դոլարի ներդրում անելու դեպքում գործարանը կարող է տարեկան 25 հազար տոննա կաուչուկ արտադրել, 220 մլն դոլար ներդնելով էլ՝ կունենանք տարեկան 35 հազար տոննա։ Իսկ կաուչուկն աշխարհում ամենաթանկ եւ ամենապահանջված նյութերից է։ Այդ դեպքում ինչո՞ւ են նվիրում «Նաիրիտի» հարստությունը, եւ ի՞նչ ենք ունենալու դրա փոխարեն՝ մաքրված հողաշերտ, որի վրա կարող ենք սուպերմարկետ կամ բազմաբնակարան շե՞նք սարքել։ 

Ի դեպ, մարտի 15-ին սպասվում էր «Ռոսատոմի» ներկայացուցիչների այցը Հայաստան, որի ընթացքում վերջնական համաձայնությունները պետք է փաստաթղթի տեսք ստանային, եւ ստորագրվեր համաձայնագիր ՀՀ կառավարության եւ «Ռոսատոմ» պետկորպորացիայի միջեւ։ Սակայն ռուսները չեկան։ Ըստ որոշ լուրերի, ռուսական կողմը չեղարկել է այցը։ Ինչո՞ւ։ Այս եւ մեր բարձրացրած մյուս հարցերի կապակցությամբ պաշտոնական պատասխաններ ենք ակնկալում։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել