«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Միջազգային Ipress 2024-05-12 22:48:00 78420
Հետևեք մեզ՝ Telegram-ում
sankt-peterburg_bofns.jpg

Սանկտ Պետերբուրգում «Մոյկա»-ն ընկած ավտոբուսի միայն մեկ ուղեւոր է ողջ մնացել. այս մասին հայտնել է РБК-ն՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը։

56-ամյա տղամարդը կնոջ հետ ավտոբուսով երթեւեկել է. նա այժմ վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր։ Ըստ տուժողի՝ ճանապարհորդության ընթացքում ավտոբուսը սկսել է արագորեն ընթանալ, որից հետո մեքենան բախվել է արգելապատնեշներին և ճեղքել դրանք։ Կամուրջից ընկնելուց հետո ջուրն ակնթարթորեն լցվել է խցիկ, և նա կորցրել է գիտակցությունը։

«Ես ու կինս իրար ձեռք բռնած էինք», – ասել է տղամարդը։

Նրանից բացի, ողջ է մնացել ավտոբուսի վարորդ Ռախմատշոհ Կուրբոնովը։ Նրա նկատմամբ հետաքննություն է անցկացվում որպես քրեական գործով կասկածյալ։

Մայիսի 10-ին ուղևորներով ավտոբուսը Պոցելուևի կամրջից ընկել էր «Մոյկա» գետը։ Նախնական տեղեկություններով՝ վարորդը կորցրել է կառավարումը։ Զոհերի թվում է եղել նաև  Ուստինովի անվան Բալթյան պետական ​​տեխնիկական համալսարանի (Վոենմեխ) պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Խրամովը:

Поделиться
Класс
Send
Հասարակական 124485

Կարևոր լուր՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Հասարակական 90336

«Այլանդակ, ժողովրդի աչքից ընկար». Տեսեք`ինչ են գրել Կարեն Հովհաննիսյանի կնոջը

Life 85311

Չեմ պատկերացնում՝ ինչպես եմ սիրել. բաժանումից հետո Անդրի և Անիի կյանքում կրքերը չեն հանդարտվում

Life 76674

Քույրերս ու եղբայրս այլևս չկան. Ողբերգություն Սևակ Խանաղյանի ընտանիքում

Իրադարձային 74136

Ովքեր են այսօր Երևանում հրդեհից մահացածները․ Նրանցից մեկը գինեսի ռեկորդակիր է․ ՖՈՏՈ

Հասարակական 63015

Ինչ է սպասվում վարկը սահմանված ժամկետից շուտ կամ ուշ մարելու դեպքում

Քաղաքական 59841

«Ա՛յ համբալ, Օպել եմ քշում ու գյուղացի եմ»․ Աղասի Կարապետյան

Տնտեսական 57057

Կտրամադրվի աջակցություն․ նշված են շահառու ընտանիքները և գումարի չափը

Հասարակական 47124

Լավ լուր՝ թոշակառուների համար․ Որոշումն ընդունվեց

Life 44442

Ինչ երգ է նվիրել «օրենքով գող» Արսեն Երևանսկին իր սիրելիին