Միլիոնավոր դրամների եկամուտ ունեցող ամուսինները. ինչ ունեցվածք են հայտարարագրել

Միլիոնավոր դրամների եկամուտ ունեցող ամուսինները. ինչ ունեցվածք են հայտարարագրել

Հասարակական Ipress 2024-06-21 11:11:00 2805
sirusho-levon-qocharyan_L3ks8.jpg

Armtimes.com-ը գրում է․ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդի Լևոն Քոչարյանը 2024 թվականի մայիսի 31-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը: 

Ըստ այդմ՝ վերջինս Երևան քաղաքում ունի միանձնյա սեփականությամբ ավտոկայանատեղի, որը գնել է 2009 թվականին, ինչպես նաև՝ նույն թվականին Երևանում որպես նվիրատվություն ստացած միանձնյա սեփականությամբ բնակարան, որը գտնվում է բազմաբնակարան բնակելի շենքում։

Կրտսեր Քոչարյանը մայրաքաղաքում նաև ունի 2013 և 2012 թվականներին ձեռք բերած համատեղ սեփականությամբ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք։

Որպես շարժական գույք նա հայտարարագրել է 2013, 2019 թվականների արտադրության երկու «Տոյոտա» մակնիշի և 2020 թվականի արտադրության «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ։

Լևոն Քոչարյանը «Մուդելայզեր» ԱԲ ընկերությունում ունի 100 հազար եվրո արժողությամբ բաժնեմաս, որը ձեռք է բերել 2015 թվականին, ինչպես նաև՝ 2016 թվականին ձեռք բերած 300 հազար դոլար արժեքով բաժնեմաս «Էքսզել Աութդորս»-ում:

Որպես նվիրատվություն նա եղբոր՝ Սեդրակ Քոչարյանից, ստացել է 31 միլիոն 830 հազար դրամ։ Քոչարյանը Ստեփանյան Սամվելից և Շահինյան Հովիկից որպես գնում ունի 5 հազար ռուբլի և 1 միլիարդ 74 միլիոն դրամ արժողությամբ բաժնեմաս։

Ռոբերտ Քոչարյանի որդին «Զեմկոմինվեստ» ՍՊԸ-ում ունի 244 միլիոն 452 հազար 574 ռուբլի արժեքով փոխառություն, իսկ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիա ՀԿ-ից նա ունի 4 միլիոն 270 հազար դրամ և 9 հազար դոլարի փոխառություն։

«Հայաստան» խմբակցության պատգամավորի անկանխիկ դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 0 և 318 հազար 386 դրամ, որը տարեվերջին դարձել են 153 հազար 129 և 314 հազար 885 դրամ։ Ինչպես նաև՝ 6 հազար 700 շվեդական կրոն, 834 դոլար, որը տարեվերջին դարձել է 36 հազար 79 դրամ, և 30.15 և 490 հազար 500 դրամ, որոնք տարեվերջին կազմել են 10.15 դոլար և 12 միլիոն 363 հազար 650.9 դրամ։

Վերջինիս կանխիկ գումարը տարվա ընթացքում եղել է 12 միլիոն դրամ, որը տարեվերջին դարձել է 3 միլիոն դրամ:

Քոչարյանի տարեկան եկամուտը կազմել է 321 միլիոն 153 հազար 152 դրամ, որից 19 միլիոն 799 հազար 451 դրամը եղել է աշխատանքի վարձատվություն «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունից։ Ազգային ժողովից որպես աշխատավարձ նա ստացել է 2 միլիոն 413 հազար 785 դրամ։ «Թարգեք գրուպ»-ից որպես վարձակալության դիմաց ստացված վճար կամ այլ հատուցում ստացել է 8 միլիոն 190 հազար 166 դրամ, նույն վճարի համար «Սելֆ պլյուսից» Քոչարյանը ստացել է 5 միլիոն 749 հազար 750 դրամ։

Նա ունի 285 միլիոն արժողությամբ շահաբաժին «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունում:

Քոչարյանի կրտսերը 0.7, 0.46, 50, 60, 33.3 տոկոսի չափով մասնակցություն ունի «Էքսզել Աութդորս», «Մուդելայզեր ԱԲ», «Զեմկոմինվեստ», «Նաիրի Ինշուրանս», «Սփեյս Մենեջմենթ» ՍՊԸ-ներում։

Լևոն Քոչարյանի կինը՝ երգչուհի Սիրուշոն, նույնպես ներկայացրել է 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ նա ևս համատեղ սեփականությամբ Երևանում բազմաբնակարան շենքի ոչ բնակելի 2 տարածք ունի։

Որպես դրամական կանխիկ միջոցներ Սիրուշոն հայտարարագրել է 300 դոլար, որը տարեվերջին դարձել է 890 դոլար, ինչպես նաև 504 հազար 291 դրամ և 5 հազար 976 դոլար, որոնք տարեվերջին դարձել են 1 միլիոն 169 հազար 432 դրամ, 10 հազար 167 դոլար։

Նրա կանխիկ միջոցը կազմել է 15 միլիոն, որը տարեվերջին դարձել է 2 մլն դրամ։

Սիրուշոյի տարեկան եկամուտը եղել է 101 միլիոն 958 հազար 424, որից 255 հազար 500 դոլարը, որը նա ստացել է «Armat LLC»-ից որպես շահաբաժին, 2 միլիոն 883 հազար 189 դրամ էլ՝ «Սիրուշո Փրոդաքշն»-ից՝ որպես աշխատանքի վարձատրություն։

Поделиться
Класс
Send
img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

img2429_K9Lkb.jpeg

«էս Մարտիրոսի գա՞ռ ա, դե սարերի միսն ուրիշ ա էլի, շատ համով ա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

img2428_teu0D.jpeg

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 13488

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9237

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3147

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Հասարակական 1131

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Քաղաքական 486

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 480

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 417

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Քաղաքական 231

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Իրադարձային 195

Քիչ առաջ երկրաշարժ եղավ Հայաստանում

Հասարակական 189

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն

Իրադարձային 13488

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9237

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3147

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Հասարակական 1131

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 486

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 480

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 417

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 339

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»

Քաղաքական 231

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան