Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բանավեճի հրավերը պրն Օհանյանը մերժեց,ինչը իր իրավունքն է ։
Ինձ համար զարմանալիորեն մերժման հիմնավորումների մեջ պրն Օհանյանը մատնանշում է Կոն ջորյան Հայկի ծառայությունից ազատված լինելը։
Թե ինչ կապ ունի դա բանավեճի թեմայի և ներքաղաքական իրավիճակի հետ ,ինձ անհասկանալի ա ,բայց պետք է հարգել բազմավաստակ գեներալի փաստարկները։ Իսկ իրավիճակի դրամատիզմը նրանում է ,որ Կոնջորյանը բանակից ազատվել է ,երբ ՊՆ նախարարը նույն Սեյրան Օհանյանն էր»։
