«Մեծագույն խնդրանքս հայոց մայրերին». Կարին Տոնոյան

«Մեծագույն խնդրանքս հայոց մայրերին». Կարին Տոնոյան

Քաղաքական Ipress 2022-06-29 13:41:00 2190
karin-tonoyan_-ghQ2.jpg

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

«Մեծագույն խնդրանքս հայոց մայրերին…

Երեկ կեսօրից Վերաքննիչում դատական նիստի էինք ծնողներով, հետո հրավիրված էի ԱԱԾ՝ քննչական կոմիտեի նախագահի դեմ բողոքի կապակցությամբ, մինչև ժամը 21.00․․․ տուն հասա հոգնած ու հուսահատ և միակ մխիթարանքիս՝ թոռնիկիս գրկած քնեցի, առանց հեռուստացույց ու հեռախոս միացնելու․․․

Առավոտյան դպրոցում ուսուցիչների հայացքներից հասկացա, որ ինչ-որ վատ բան է եղել․․․ հետո իրար հերթ չտալով պատմեցին երեկվա ասուլիսի մասին․․․ բոլորը ցնցված էին ու հուսահատ․․․

Անձամբ նայելու ուժ չունեմ, ամեն ինչ արդեն պատմեցին․․․ շունը կծելուց առաջ կատաղած հաչում է․․․ ամեն ինչ կանխատեսելի էր, հասկանալի դարձավ նաև երեկվա նիստում դատավոր Բիշարյանի չափազանց ինքնավստահ ու բացարձակ կողմնակալությունը․․․ Հայրենիք հանձնելուց առաջ նախահարձակ են լինում, խեղդում իրենց ներքին վախն ու ատելությունը սեփական եսի վերջնական կործանման հանդեպ:

Մի բան կասեմ միայն. մենք արժանի ենք սրան, և առավելապես մայրերս ու մանկավարժներս․․․ նիկոլը նոր պատերազմի սկիզբն է ազդարարել, իսկ մենք կշարունակենք խոսել միայն մեր տներում, աշխատասենյակներում, անկյուններում միայն․․․ ինչպես միշտ:

Մայրե՛ր, միավորվեք, եթե ուզում եք փրկել ձեր զավակներին վաղվա պատերազմից, մենք գիտենք ինչ է կորստի ցավը․․․ կօգնենք ձեզ չապրել այն․․․ միայն թե միավորվեք, հայտարարենք այս խամաճիկներին խաղացնող արտաքին ուժերին, որ մենք՝ մայրերս ենք կռվելու հաջորդ պատերազմին, որ մենք Հայրենիք ու զավակ էլ չունենք տալու, որպես իրենց շահերի մանրադրամ․․․

«Կան ժողովուրդներ, որոնք դեռ հեռու են անկախության ու քաղաքակրթության բարիքները վայելելու բախտից, որովհետև կնոջ ազդեցությունը նրանց մեջ տկար է», -ասում էր Նժդեհը:

Եկեք ստեղծենք հայոց մայրերի բանակ, քանի՞ մայր կանդամագրվի, հենց դա էլ կորոշի, մենք արժանի՞ ենք արժանապատիվ ապրելու, Հայրենիք ունենալու, թե ոչ․․․ մեզ առաջնորդ պետք չէ, յուրաքանչյուրդ ներկայացեք որպես ձեր անձի առաջնորդը․․․

-Կամքեր ու հոգիներ թրծող աշխատանք է պետք, որ պիտ ստեղծի վաղվա համար ազգովին նախապատրաստելու մեր հավաքական ճիգը»:

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել