«Մեթադոնային փոխարինող բուժման ընդլայնումը ՀՀ-ում»

«Մեթադոնային փոխարինող բուժման ընդլայնումը ՀՀ-ում»

Հասարակական Ipress 2022-07-11 23:33:00 1245
miav_ZML2a.jpg

Հուլիսի 8-ին «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի աջակցությամբ նախաձեռնեց աշխատաժողով «Մեթադոնային փոխարինող բուժման ընդլայնումը ՀՀ-ում» խորագրով: Միջոցառմանը ներկա էին ինչպես ոլորտի պատասխանատուներ, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Աշխատաժողովը մեկնարկեց «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն նախագահ Ժենյալ Մայիլյանի ողջույնի խոսքով:

«2019 թ. մեր կազմակերպությունը «Գլոբալ» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ սկսեց իրականացնել ԹՆՕ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում ծրագիրը։: Այս աշխատաժողովը լավ հարթակ է, որպեսզի միասին քննարկենք այս տարիների ընթացքում վերհանված խնդիրները և փորձենք լուծումներ գտնել դրանց համար»-իր խեսքում ասաց Ժ. Մայիլյանը: ՀՀ ԱՆ «Գլոբալ հիմնադրամի» ծրագրերի համակարգող և ղեկավար Հասմիկ Հարությունյանը ողջունելով ներկաներին, իր խոսքում ընդգծեց, որ ՄՓԲ ծրագիրը հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ամենաարդյունավետ ծրագրերից է:

«Իհարկե, «Գլոբալ» հիմնադրամը մեծ դեր ունեցավ Մեթադոն դեղը ՀՀ բերելու գործում, բայց պետք է նշեմ, որ մենք աշխատանքներ ենք տանում Առողջապահության նախարարության միջնաժամկետ ծախսային ծրագրերում և կանխատեսվում է, որ արդեն 2023 թվականից ծրագրի ֆինանսավորումը ամբողջությամբ կլինի պետական միջոցներով»:- ասաց նա: Խոսելով ծրագրի նպատակի մասին ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի միացյալ ծրագրի Հայաստանյան գրասենյակի համակարգող Ռոզա Բաբայանն ասաց, որ իրենք կարևորում են բոլոր թիրախների համար որակյալ ծառայությունների հասանալիությունը:

No description available.

 «Մենք պետք է օգտագրոծենք բոլոր հնարավորությունները, որպեսզի հետագայում մեր շահառուների համար ծառայություններն առավել հասանելի դարձնենք: Նշեմ նաև, որ այս ծրագրի շրջանակում հետաազոոտություններ են իրականացվել, վեր են հանվել բազում խնդիրենր, որոնց ուղղությամբ առաջիկայում աշխատանքներ կտարվեն» - վստահեցրեց Ռ. Բաբայանը:

Աշխատաժողվը շարունակեց Կախվածություննրի բուժման ազգային կենտրոնի բժշկուհի Աննա Ասատրյանը: Վերջինս իր զեկույցի ընթացքում խոսեց ՀՀ-ում թմրամիջոցների կախվածության բուժման մասին և մասնակիցներին ներկայացրեց վիճակագրական տվյալներ մեթադոնային բուժում ստացողների, ինչպես նաև թմրամիջոց գործածող անձանց շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման մասին:

No description available.

«2020-21 թթ.-ի ընթացքում «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի հետ համագորածկցության արդյունքում Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը իրականցրել է ՄԻԱՎ-ի նկատմամբ թեստավորումներ և խորհրդատվություններ թմրամիջոց գործածող անձանց շրջանում: 2020 թվականին նրանց թիվը կազմել է 151, իսկ 2021 թվականին 188»: «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն «ԹՆՕ-ի շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում ծրագրի» համակարգող Նաիրուհի Սաֆարյանը անդրադարձավ ծրագրին, ներկայացրեց ՄԻԱՎ-ի վիճակագրական թարմացված տվյալներ (թարմացված տվյալները հասանելի են www.ncid.am) ծրագրի նպատակը և խնդիրները: Ն. Սաֆարյանը ներկայացրեց նաև վերջին 3 տարիների ըթնացքում ՀԿ-ի կողմից կատարված աշխատանքները թվերով:

No description available.

«Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային թիրախներին հասնելուն: «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի շնորհիվ վերջին 3 տարիների ընթացքում ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորվել է 15 հազար 101 անձ, որոնցից 85-ի մոտ հաստատվել է ՄԻԱՎ դրական կարգավիճակ՝ 66-ը ուղեգրվել են ԻՀԱԿ»:

Այնուհետև ՄՓԲ հասնելիության մարտահրավերները ներկայացրեց «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի դեպք բացահայտող մասնագետ Սարգիս Ավետիսյանը: Վերջինս անդրադարձավ նաև «Ընդլայնել ՄՓԲ ծածկույթը ՀՀ-ում և ներդնել ՄՓԲ փոխանցման մեխանիզմներ COVID-19 ազդեցությունը մեղմելու համար» ծրագրին, որն իրականցվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրերի աջակցությամբ՝ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի, ինչպես նաև ՄՓԲտրամադրող բուժհաստատությունների համագործակցությամբ: «Ծրագիրը սկսել էինք 2021 թվականի հոկտեմբերի 1-ից, այն տևել է մինչև 2022 թվականի մարտի 31-ը:

No description available.

Ծրագրի շրջանակում ուղեգրվել և ընդգրկվել են ՄՓԲ ծրագրում 101 անձ, նրանցից ներկայումս շարունակում են բուժումը 92 անձ, իսկ 9 դուրս են մնացել բուժումից»- ասաց Ս. Ավետիսյանը, հավելելով, որ այդ ժամանակահատվածում 101 շահառուի տրամադրվել է սոցիալ-հոգեբանական 301 խորհրդատվություն։ է:

շՎաղինակ Տեր-Հովհաննիսյանը՝ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի իրավաբան-փորձագետը, աշխատաժողովի մասնակիցներին է ներկայացրել ծրագրի շրջանակում իրականացրած իր ուսումնասիրությունը, որում մասնագետն անդրադառնում է ՀՀ-ում ՄՓԲ-ն հետ կապված կարգավարումներին:

No description available.

«Վերլուծության նպատակն էր ուսումնասիրել ՄՓԲ հետ կապված բժշկաիրավական կագարվորումները և պարզել դրանով պայմանավորված օրենսդրական և պրակտիկ խոչընդոտները»: (վերլուծությունն ամբողջական նյութը հասանելի է realwrp.org կայքում) Աշխատաժողովին զեկույցով հանդես եկավ նաև հետազոտող Նվարդ Մարգարյանը: Շուրջ 2 տարի Ն. Մարգարյանն իրականացրել է հետազոտություն, որում հետազոտել է առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգում ԹՆՕ-ի կարիքների վրա հիմնված անհրաժեշտ ծառայությունների ներդրման հնարավորություններին: շ

(հետազոտության ամբողջական նյութը ավարտական փուլում է,շուտով այն հասանելի կլինի realwrp.org կայքում) Ներկաների մեջ էին նաև ՄՓԲ անմիջական շահառուները և աշխատաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան նաև լսել կարծիք հենց հանրույթից:շ

No description available.

 Շահառուն խոսեց ՄՓԲ բուժման կարևորության, ինչպես նաև այն խոչընդոտների մասին, որոնց առերեսվել է բուժման ընթացքում: Վերջինս նաև հորդորեց ԹՆՕ անձանց օր առաջ կցվել ՄՓԲ-ին: Զեկույցներին հաջորդեց հարցուպատասխան, որի ընթացքում մասնակիցներնը՝ մասնագետներին ուղեցին իրենց հետաքրքրող հարցերն ու հանդես եկան տարբեր առաջարկություններով ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար:

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել