Մարտի 23-ին սպասվում են G3 մակարդակի մագնիսական փոթորիկներ. Լևոն Ազիզյան

Մարտի 23-ին սպասվում են G3 մակարդակի մագնիսական փոթորիկներ. Լևոն Ազիզյան

Հասարակական Ipress 2025-03-23 00:15:00 3822
img9052_dhl7x.jpeg

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մագնիսական փոթորիկների կանխատեսում մարտի 23-ի համար․

Պլազմային ամպի ժամանումը, որի հետ կապված է գեոմագնիսական իրավիճակի սպասվող վատթարացումը, Երկրի ուղեծիր, ըստ հաշվարկների, կանխատեսվում է Երևանի ժամանակով մոտավորապես առավոտյան ժամը 04:00-ին։ Այդ գեոմագնիսական լարվածության հետ կապված ընդհանուր տևողությունը կկազմի ավելի քան 30 ժամ:

Ամենաուժեղ մագնիսական փոթորիկները սպասվում են Երևանի ժամանակով ժամը 04:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, առավելագույնը՝ առավոտյան ժամը 09:00-ին:

Այս պահին փոթորկի ամենահավանական մակարդակը համարվում է G3 (ուժեղ): Ավելի բարձր G4 մակարդակի հասնելու հավանականությունը մոտ 10% է:

Նախնական՝ փոթորիկների ֆոնին, հնարավոր է, բևեռափայլի գոտու իջեցում մինչև 50-55 աստիճան աշխարհագրական լայնություններ, այսինքն՝ մինչև Մոսկվա նույնիսկ ավելի ցածր։

Ի՞նչ ախտանշաններ են լինում մարդկանց մոտ մագնիսական փոթորիկների ժամանակ:

Մագնիսական փոթորիկներն ամենամեծ ազդեցությունն ունեն եղանակի նկատմամբ զգայուն մարդկանց, տարեցների, քրոնիկ հիվանդների և հղիների վրա։

Մագնիսական փոթորկի ախտանիշները կարող են շատ տարբեր լինել, բայց ամենատարածվածներն են.
գլխացավ,
գլխապտույտ,
սրտխառնոց և փսխում,
ցավ հոդերի և մկանների մեջ,
ջերմություն,
բարձր արյան ճնշում,
անքնություն։

Նման օրերին լուրջ հիվանդությունները հազվադեպ են և մարդկանց մեծամասնության համար փոթորիկները անցնում են առանց առողջական լուրջ հետևանքների»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը