«Բուլկի ու սմետան կերեք»․ մարզային աշխատակիցները սեփական միջոցներով Երևանում փորձերի կմասնակցեն

«Բուլկի ու սմետան կերեք»․ մարզային աշխատակիցները սեփական միջոցներով Երևանում փորձերի կմասնակցեն

Հասարակական Ipress 2022-08-29 16:08:00 1143
ain_-GKHg.jpg

Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ստորաբաժանումների աշխատակիցներին ստիպում են սեփական միջոցներով հասնել Երևան, որպեսզի փորձ անեն՝ ԱԻ աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը պատշաճ ելույթ ունենալու համար։ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրը նշվում է յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 4-ին։ Պայմանավորված այն հանգամանքով, որ այս տարի սեպտեմբերի 4-ը կիրակի է, նախարարությունում որոշել են տոնը նշել հաջորդ օրը՝ սեպտեմբերի 5-ին։

Irakanum.am-ին ահազանգած ԱԻՆ աշխատակիցները, որոնց անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում, հայտնեցին, որ արդեն իսկ մեկ անգամ սեփական միջոցներով հասել են Երևան և շքերթի փորձ արել։ Բոլոր մարզերի աշխատակիցներին նախարարությունից ասել են, որ փորձ արվելու է նաև սեպտեմբերի 2-ին և 3-ին ու դարձյալ աշխատողները պետք է գան Երևան։ «Ստացվում է, մենք մի ամբողջ ամիս աշխատելու ենք, որ երեք անգամ Երևան գանք։ Ոչ ճանապարհածախս են տալիս, ոչ գիշերակացի հարց լուծում։ Ասել ենք եկեք, փորձ արեք, ով ուզում է մնա, մնա, ով չէ, թող հետ գնա։ Մարզային վաչության պետերն էլ խիստ հետևում են գործընթացին, իրանք էլ ասում են բուլկի ու սմետան վերցրեք ճանապարհին կուտեք, երկու օր է, կդիմանաք»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԻՆ աշխատակիցը։

Հայաստանում արտակարգ իրավիճակների նախարարության կազմավորման և ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված տոնական միջոցառմանը ներկա են գտնվելու երկրի բարձրաստիճան պաշտոնյաները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ու հենց դրանով է պայմանավորված, որ նման պատրաստություն են տեսնում։

ԱԻ նախարարի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Irakanum.am-ի հետ զրույցում չհերքեց այս տեղեկությունները, բայց ասաց, թե գիշերակացի հարցը նախարարությունը լուծում է։ Նման առաջարկ օրինակ եղել է մարզային բոլոր ստորաբաժանումներին, համաձայնել են միայն Սյունիքի ԱԻՆ աշխատակիցները։

«Սեպտեմբերի 4-ին նշվում է ԱԻՆ աշխատակցի օրը, քանի որ կիրակի է, որոշվել է ԱԻՆ-ին նվիրված միջոցառումն իրականացնել երկուշաբթի օրը։ Դրա շրջանակներում բոլոր մարզային կառույցները, մեր բոլոր հրշեջ- փրկարարական ջոկատները պետք է իրենց ներկայությունը ունենան այդ օրվա շքերթին։ Նախորդ բոլոր տարիներին ևս ներգրաված են եղել մարզային մեր կառույցները և այս տարի բացառություն չեն լինելու։ Մեկ անգամ արդեն իսկ մեզ մոտ փորձ է եղել, փորձեր ունենալու ենք նաև սեպտեմբերի 2-ին և 3-ին, իսկ արդեն միջոցառումը լինելու է սեպտեմբերի 5-ին»,- ասաց Կոստանյանը։

Հարցին, թե ինչու՞ նախարարությունը ճանապարհածախսի հարցը չի լուծում և թողել են աշխատողների վրա, Հայկ Կոստանյանն ասաց․ «Օրինակ Սյունիքի մեր մարզային վարչության աշխատողները քանի որ հեռվից են գալիս իրենք մեզ մոտ մնալու են գիշերակացով, մենք ապահովելու ենք թե սնունդը, թե մնալը։ Մեր հրշեջ- փրկարարական ջոկատներում ունենք հատուկ առանձնացված տեղեր, որտեղ իրենք անցկացնելու են իրենց գիշերը։ Իսկ ինչ վերաբերում է մնացած ստորաբաժանումներին ու մարզային կառուցներին, այդ թվում և Սյունիքին, իրենք իրենց միջոցներով գալու են, բայց ստեղ մնալու գիշերակացի հարցը կարգավորելու է նախարարությունը»։

ԱԻՆ խոսնակի փոխանցմամբ, քանի որ աշխատակիցները ծառայության մեջ են և միայն այս պարագայում չէ, որ գալու են Երևան, ճանապարհածախսի հարցը նախարարությունը չի հոգում։ «Իրենք տարբեր ժամանակահատվածներում կարող է և գան նախարարություն, դա կլինի ծառայողական քննության համար, դա կլինի վարժանքների, այսինքն կոպիտ ասած փրկարար ծառայողի ու քաղաքացիական աշխատակցի պարտականություններն ու իր վրա դրված օրենքով լիազորությունները այլ են»,- ասաց Կոստանյանը։ Նա օրինակ բերեց «Սուրմալուի» դեպքը։

շ«Տեղյակ եք, որ մեզ մոտ կան աշխատակիցներ, որ 24-ամյա հերթապահություն են իրականացնում, հիմա էն մի մարդը, որ հերթապահությունը հանձնել է, և այդ օրն իր հանգստի օրն է, բայց ինքը եկել, ներգրավել է այդ աշխատանքի մեջ, ոնց որ բողոքի ասի՝ ինչի եմ եկել աշխատելու, բոլորս էլ հասկանում ենք, որ իրավիճակն է թելադրում, որ նման արտակարգ իրավիճակ է։ Այս պարագայում իհարկե սրտակարգ իրավիճակ չկա, բայց ամեն դեպքում էդ մարդիկ ներկայացված են լինելու տոնական միջոցառմանը»,- նշեց Հայկ Կոստանյանը։

Վերջինս հայտարարեց, թե մյուս մարզերի ստորաբաժանումներին ևս առաջարկել են գիշերակացով մնալ, բայց չեն համաձայնել են։ Հետևաբար բոլորը գալու են իրենց միջոցներով փորձեր  են անելու, բայց կմնան միայն Սյունիքի հրշեջ- փրկարարները, որոնց միայն գիշերակացի հարցն է կարգավորելու նախարարությունը։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել