Մարդկանցով բեռնված ատրակցիոնը ցած է ընկել 15 մետր բարձրությունից․ Տեսսանյութ

Մարդկանցով բեռնված ատրակցիոնը ցած է ընկել 15 մետր բարձրությունից․ Տեսսանյութ

Միջազգային Ipress 2022-09-05 23:32:00 6150
Հետևեք մեզ՝ Telegram-ում
atrakcion_af46-.jpg

Հնդկաստանում մարդկանցով բեռնված ատրակցիոնն ընկել է 15 մետր բարձրությունից։ Հնդկաստանի Փենջաբ նահանգի Մոհալի քաղաքում ատրակցիոնը խափանվել է։ Ըստ նախնական տվյալների՝ տուժել է 18-20 մարդ։ Այս մասին հայտնում է տեղական Oneindia պորտալը։

Կառույցի շարժական հատվածը, որի մեջ երեխաներ են եղել, ընկել է ավելի քան 15 մետր բարձրությունից։ Լրատվամիջոցները մանրամասնում են, որ տասը մարդ ծանր վնասվածքներ է ստացել, նրանք հոսպիտալացվել են։ Համացանցում հրապարակված տեսանյութերում երևում է, որ հսկայական բարձրության վրա ճոճանակը նախ պտտվելով՝ բարձրանում է, իսկ հետո, աստիճանաբար իջնելու փոխարեն, կտրուկ ներքև է ընկնում։ Մարդիկ հարվածից դուրս են թռչում ատրակցիոնից։

Այգում բժիշկներ չեն եղել։ Տեղի բնակիչները իշխանություններից պահանջում են պարզել՝ արդյոք կա՞ ատրակցիոնը շահագործելու թույլտվություն։ Իրավապահ մարմինները փորձում են պարզել միջադեպի պատճառները։ «Այս պահին մենք գիտենք, որ նրանք թույլտվություն են ունեցել՝ շոու կազմակերպելու: Սակայն, եթե նրանց կողմից սխալ հայտնաբերվի, ներողամտություն չի լինի: Օրենքով սահմանված կարգով կձեռնարկվեն խստագույն միջոցները», - ոստիկանությանը մեջբերում են լրատվամիջոցները։

Поделиться
Класс
Send