Մանրամասներ՝ Անապայում տեղի ունեցած ողբերգական դեպքից․ Ինչու եղբայրները չկարողացան փրկվել

Մանրամասներ՝ Անապայում տեղի ունեցած ողբերգական դեպքից․ Ինչու եղբայրները չկարողացան փրկվել

Հասարակական Ipress 2024-07-31 21:41:00 1107
exbayrnery-xextvel-en_iQ_Su.jpg

Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզի Անապա քաղաքում։

Համացանցում տեղեկություն տարածվեց, որ Անապա քաղաքի գինեգործարաններից մեկի տարածքում գտնվող փոքր լճակում հիդրոցիկլից ընկնելուց հետո երեք հայ տղամարդ է զոհվել՝ խեղդվելով ջրում։ Նրանցից երկուսը՝ 36-ամյա Կարենը և 31-ամյա Վիգենը հարազատ եղբայրներ էին, իսկ 20-ամյա Կարենը՝ նրանց զարմիկը։ Նրանք երեքով են եղել հիդրոցիկլի վրա, որը վարելու ընթացքում մի պահ կտրուկ շրջադարձ է կատարում, և երեքն էլ ընկնում են ջուրը։ 

MediaHub-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել այս ողբերգական դեպքից և զոհվածներից։ Այդպես, զոհվածները ծնունդով Ջավախքից էին՝ Վահան Տերյանի ծննդավայր Գանձա գյուղից։ Եղբայրներ Կարենն ու Վիգենը տևական ժամանակ է՝ Անապայում էին բնակվում, զբաղվում էին շինարարական բիզնեսով և բավականին հաջողակ գործարարներ էին։ Երկուսն էլ ամուսնացած էին, Կարենն ունի երկու երեխա, իսկ Վիգենի երեխան նոր էր ծնվել։ Նրանց զարմիկ Կարենն էլ տան միակ տղան էր։

Այդ օրն ընտանիքներով մեկնել էին քաղաքից դուրս՝ հանգստի։ Լճակը, որի վրա որոշել են հիդրոցիկլ վարել, գտնվում է Անապայից քիչ հեռու՝ Հայկաձորի հայկական եկեղեցու մոտակայքում, մասնավոր լճակ է։ Տեսանյութում երևում է, որ եղբայրները փորձում են օգնել 20-ամյա Կարենին, որը չի կարողանում լողալ և խեղդվում է, սակայն նրանք էլ հետն են խեղդվում։ Բանն այն է, որ եղբայրներ Վիգենն ու Կարենը լավ լողորդ էին, հաճախ էին գնում ձուկ բռնելու, և լճում լողալու խնդիր չունեին։ Սակայն լիճը, որում հայտնվել էին իրենք, իրականում ճահիճ էր՝ հատակին տիղմ է եղել, որն էլ քաշել է ներքև տղամարդկանց ու չի թողել լողալ, ինչն էլ հանգեցրել է նրան, որ երեքն էլ խեղդվել են։ 

Այդ ամենը տեսանկարահանել են նրանց հարազատները։ 

Մեզ ասացին, որ փրկարարական բաճկոն տղաներն ունեցել են, բայց հավանաբար իրենց ուժերին վստահ են եղել ու չեն կրել։ Բաճկոնները, սակայն, հարազատների մոտ են եղել, ու, զարմանալիորեն, որևէ մեկը չի փորձել դրանք նետել ջուրը, որ գոնե դրանց միջոցով փրկվեին։ Հավանաբար որևէ մեկի մտքով չի անցել, որ կարող են այդ բաճկոնները ջուրը նետելով՝ փրկել խեղդվողներին։ Իրենք էլ չեն կարողացել մտնել ջուրը, քանզի կանայք են եղել, տեսանյութում էլ հենց կանանց ձայն է լսվում։

Համենայնդեպս, մեզ այդպես պատմեցին Անապայում զոհվածներին ճանաչող մտերիմ անձինք։ 

Մեզ ասացին նաև, որ տղաների մարմինները այդ օրը չեն կարողացել գտնել, հաջորդ օրը նրանցից երկուսի մարմինը դուրս է եկել ջրի երես, մյուսինն էլ փրկարարներն են հայտնաբերել, դուրս բերել։

Поделиться
Класс
Send
img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

Հասարակական 20661

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13569

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9300

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3216

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2352

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1143

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 720

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 498

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 495

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 429

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են