«Մանախ» մականվամբ Արթուր Այվազյանը սպառնում է կտրել «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի ազգականների ականջները. ԱԱԾ-ում հարուցվել է քրեական

«Մանախ» մականվամբ Արթուր Այվազյանը սպառնում է կտրել «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի ազգականների ականջները. ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ

Քաղաքական Ipress 2022-10-05 00:56:00 2181
manax-dog_ax5vd.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 194 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևանի բնակիչ Արթուր Այվազյանի կողմից «Ֆեյսբուք» սոցիալական կայքի ուղիղ եթերով Վարդան Ղուկասյանի ազգականների հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստով։  

Ա. Այվազյանը ուղիղ եթերում ասել է, որ կտրելու է Վ. Ղուկասյանի ազգականների ականջները տեսախցիկի առաջ և իր սպառնալիքներն ավելի իրատեսական դարձնելու համար հայտարարել է, որ Վ. Ղուկասյանի հարազատները կարող են դիմել իրավապահ մարմիններին ու միևնույն է, իրագործելու է սպառնալիքը ու դրա համար պատրաստ է դատապարտվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ԱԱԾ-ի այս տեղեկությունը փոխանցվել է նաև ոստիկանություն, որտեղ իմանալով հարուցված քրեական գործի մասին՝ մեր աղբյուրները նշում են, որ երբ իմացել են, որ խոսքը «Մանախ» մականվամբ Ա. Այվազյանի մասին է, նախ մի կուշտ ծիծաղել են ու ասել. «Մանախը լրիվ հայտնվել է «Ոսկե հորթի» Պանիկովսկու կերպարում, էն, որ Բենդերն ասում էր՝ ծերուկն անտանելի է դարձել։ Իբրև թե թուրքերի դեմը կարողացավ առներ, հիմա էլ փորձում ես հայի ականջ կտրել»։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Ղուկասյանն էլ հանրությանը հայտնի «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ, «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանն է, ով յութուբյան իր «Հանրային ձայն»-ով բազմիցս անդրադարձել է Ա. Այվազյանի, նույն ինքը՝ «Մանախի» «քաջագործություններին»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը