Աշխարհի ամենատարեց տղամարդը՝ բրիտանացի Ջոն Ալֆրեդ Թինիսվուդը, մահացել է 112 տարեկանում, երեքշաբթի հայտնել է Mirror թերթը՝ հղում անելով նրա ընտանիքին։
Ապրիլին Գինեսի ռեկորդների գիրքը 111-ամյա Թինիսվուդին ճանաչել էր որպես մոլորակի ամենատարեց տղամարդու։
Օգոստոսին ռեկորդակիրը նշել էր իր 112-ամյակը։
Նրա կյանքի ընթացքում Մեծ Բրիտանիան փոխել է 24 վարչապետի, գրում է Guardian թերթը։ Թինիսվուդը նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենատարեց կենդանի տղամարդ վետերանն էր: