Մահացած զինծառայողը ծնողների ավագ զավակն էր. մանրամասներ

Մահացած զինծառայողը ծնողների ավագ զավակն էր. մանրամասներ

Հասարակական Ipress 2020-04-03 18:49:00 3321
nb_IDqP7.jpg

Այս գիշեր ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 20-ամյա Գարեգին Բաբակեխյանը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից էր, 1 տարի առաջ էր բանակ զորակոչվել։ 

 

Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Աբովյանի համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը։

Նրա խոսքով՝ Գարեգինը ընտանիքի ավագ երեխան էր. «Ընտանիքում 3 երեխա էին, ինքը մեծն էր, մյուս երեխաները, եթե չեմ սխալվում, 12, 16 տարեկան են։ Երիտասարդ ընտանիք են, ամուսիններով աշխատում են։ Հայրը 42 տարեկան է, աշխատանքի վայրից կանչեցինք, զինկոմի հետ տեղեկացրինք»,- նշեց Գևորգյանը։

Աբովյանի համայնքի ղեկավարը նշեց նաև, որ հավանաբար այսօր երեկոյան դին կբերեն քաղաք:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը